Samsung-ը դադարեցրել է արտահանման համար նախատեսված Galaxy Note 7-ի արտադրությունը

10:19 • 10.10.16

Հարավկորեական Samsung Electronics տեխնոլոգիական ընկերությունը միառժամանակ դադարեցրել է  արտահանման համար նախատեսված Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը, ինչը պայմանավորված է  մարտկոցների անսարքությամբ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ընկերության՝ Վիետնամում գտնվող և միջազգային մատակարարումներով զբաղվող գործարանը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ նոր սմարթֆոնի վաճառքը Հարավային Կորեայում մեկնարկել էր օգոստոսի 19-ին, սակայն սեպտեմբերի սկզբին ընկերությունը ստիպված է եղել համաշխարհային շուկայից հետ կանչել 2.5 մլն Galaxy Note 7, երբ պարզվել է դրանց մարտկոցներում առկա տեխնիկական անսարքությունների մասին:

 

Samsung-ը դադարեցրել է արտահանման համար նախատեսված Galaxy Note 7-ի արտադրությունը