Թրամփը խոստացել է, որ իր նախագահության տարիներին Հիլարի Քլինթոնը բանտում կհայտնվի
Կիրակի ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի միջև ընթանում է հերթական հեռուստաբանավեճը, որի ընթացքում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քլինթոնը մեղադրել է իր մրցակից Թրամփին կանանց վիրավորելու համար և հայտարարել է, որ նա ընդունակ չէ երկրի ղեկավար լինել:
«Ներկայիս նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք տեսել ու լսել ենք, թե նա ինչպես է հարձակվում կանանց վրա: Դա այն է, ինչ Դոնալդ Թրամփը ներկայացնում է իրենից»,- հայտարարել է Քլինթոնը:
Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ երբ նախագահ դառնա Հիլարի Քլինթոնը բանտում կհայտնվի:
«Դու բանտում կհայտնվեիր»,- արձագանքել է Թրամփը Քլինթոնի այն խոսքերին, որ Թրամփի նախագահ դառնալն անընդունելի է երկրի համար:










