Գիտնականները հայտնել են դեպի Մարս մարդկանց ուղարկելու ամենահավանական վայրը

09:31 • 11.10.16

Հետազոտողները Մարսի հյուսիսային կիսագնդում գտել են այն վայրը, որն ամենահարմարն է դեպի «Կարմիր մոլորակ» կատարվելիք գիտարշավի համար, գրում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը Deuteronilus Mensae կոչվող շրջանի մասին է:

 

Հայտնի է, որ տվյալ տեղանքը պարունակում է մեծ քանակությամբ սառույց, ինչն էլ գիտնականներին հիմք է տալիս ենթադրելու, որ այնտեղ հնարավոր է հայտնաբերել այլմոլորակային կյանք:

 

Աղբյուրը հավելում է, որ աշխարհի առաջատար տիեզերական գործակալությունները բազմիցս հայտարարել են դեպի Մարս մարդկանց ուղարկելու ծրագրերի մասին: Մասնավորապես ՝ ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մտադիր է 2030-ականներին «Կարմիր մոլորակի» վրա իջեցնել առաջին տիեզերագնացներին, մինչդեռ ամերիկյան SpaceX մասնավոր ընկերությունը խոստանում է մարդկային առաքելությունն իրագործել 2024թ.:

 

Գիտնականները հայտնել են դեպի Մարս մարդկանց ուղարկելու ամենահավանական վայրը