Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահը
09:35 • 11.10.16
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Placeholder










