Մահացել է Թաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը
Թաիլանդում 88 տարեկանում կյանքից հեռացել է թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ աղբյուրների:
Հայտնի է, որ վերջին մի քանի տարին միապետը եղել է վատառողջ ու ժամանակի մեծ մասն անցկացրել է հիվանդանոցում:
Անցած շաբաթ թագավորի դուստրը՝ արքայադուստր Չուլաբհորնը, ազգային հեռուստատեսության եթերում պատմել է հոր թույլ առողջության մասին:
Աղբյուրը հավելում է, որ Փհումիպոն Ադուլյադեթը Թաիլանդի գահը ժառանգել է 1946թ.: Համարվում է, որ միապետն առանցքային դերակատարություն է ունեցել 1990-ականներին Թաիլանդի ժողովրդավարացման գործում:










