Շվեդիայի ակադեմիայի ներկայացուցիչները դեռ չեն կարողացել անձամբ զրուցել Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանի հետ

15:52 • 14.10.16

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայից դեռ որևէ մեկին չի հաջողվել անձամբ զրուցել ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի հետ, որն արժանացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով մամուլի հետ կապերի պատասխանատու Ուլրիկա Չելինին:

 

«Մենք կապվել ենք Բոբ Դիլանի գործակալի հետ, սակայն երաժիշտը քնած է եղել համերգից առաջ (Լաս Վեգասում), այդ պատճառով չկարողացանք անձնապես խոսել նրա հետ»,- պատմել է Չելինը:

 

Նա նշել է, որ շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսն ամբողջ երեկո փորձել է հեռախոսակապ հաստատել Դիլանի հետ: Նրա խոսքով` երաժշտի հետ անհրաժեշտ է կապ հաստատել՝ մասնավորապես իմանալու համար, թե արդյոք նա կներկայանա մրցանակաբաշխության արարողությանը, որը կայանալու է դեկտեմբերի 10-ին:

 

Հիշեցնենք, որ 2016 թվականին գրականության ոլորտում նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին:

Շվեդիայի ակադեմիայի ներկայացուցիչները դեռ չեն կարողացել անձամբ զրուցել Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանի հետ