Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ-ում բացվել է թեժ գիծ

10:15 • 14.10.16

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ  նախարարությունում գործում  է թեժ գիծ`  59-01-02,  59-01- 04,  59-01-05  հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր: Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները:
 

 

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ-ում բացվել է թեժ գիծ