Samsung-ն անսարք Galaxy Note 7 սմարթֆոնների պատճառով ավելի քան 3 մլրդ դոլարի վնաս կկրի

09:40 • 14.10.16

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը տեղեկացրել է, որ եկող երկու եռամսյակների ընթացքում կունենա ավելի քան 3 մլրդ դոլարի վնաս:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում ընկերությունը կանխատեսում է 2.2 մլրդ, իսկ 2017թ. առաջին եռամսյակում՝ 1.1 մլրդ դոլարի վնաս:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սպասվելիք ֆինանսական վնասները պայմանավորված են սեպտեմբերին ներկայացված Galaxy Norte 7 սմարթֆոնների զանգվածային անսարքությամբ:

 

Հայտնի է, որ Samsung-ը միառժամանակ դադարեցրել է պայթյունավտանգ սմարթֆոնների արտադրությունն ու տարբեր երկրներից հետ է կանչել օգտատերերի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող սարքերը:

 

Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ Samsung-ը 33%-ով նվազեցրել էր օպերացիոն շահույթի կանխատեսումը Galaxy Note 7-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

 

Samsung-ն անսարք Galaxy Note 7 սմարթֆոնների պատճառով ավելի քան 3 մլրդ դոլարի վնաս կկրի