Աբխազիայի հեռուստառադիոընկերության շենքի տարածքում տղամարդը պայթեցրել է ինքն իրեն

12:18 • 17.10.16

Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքի տարածքում մարդ է պայթեցրել իրեն, գրում է sputnik-abkhazia.ru-ն՝ երկրի ներքին գործերի նախարարին հղումով։


Անհայտ անձը վաղ առավոտյան՝ Երևանի ժամանակով ժամը 7.05-ին, պայթուցիկ սարքը գործի է դրել հեռուստառադիոընկերության շենքի մուտքի մոտ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ տարածքում հայտնաբերվել է «մորուքավոր տղամարդու դի»: Նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ: