Կառավարության այս ծրագիրը տարբերվում է մյուսներից նրանով, որ չափելի արդյունքներ կարելի է ակնկալել. Ատոմ Մարգարյան

09:27 • 20.10.16



Նոր Կառավարության  ծրագիրը շահեկանորեն տարբերվում է մյուսներից նրանով, որ կոնկրետ է, այստեղ խնդիրները դրված են նույնիսկ եռամսյա կտրվածքով: Այսինքն՝ չափելի, գնահատելի արդյունքներ կարելի է ակնկալել: Այս մասին Tert.am-ը զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

-Պարո՛ն Մարգարյան, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների փակումը կամ օպտիմալացումը ի՞նչ կտա ՀՀ տնտեսությանն ու բյուջեին, կամ այս շրջանում ի՞նչ է տարել պետությունից:

-Ընդհանրապես ԾԻԳ-երի խնդիրը միշտ էլ եղել է, նախորդ վարչապետների օրոք ևս: Դեռևս Տիգրան Սարգսյանի ժամանակ նախարարություններին տվյալ ոլորտի քաղաքականությունը մշակելու և իրականացնելու իրավունք վերապահվեց: Իհարկե, դրանից հետո բավականաչափ ընդլայնվել է այս ցանցը, եթե չեմ սխալվում մոտ 3 տասնյակ այդպիսի ԾԻԳ-եր կան նախարարություններում և Կառավարության առընթեր, որոնք լուրջ խնդիրներ են առաջացել: Ներկա բյուջետային իրողության համատեքստում խնդիր է առաջացել դրանց քանակը կրճատելու և այդ բնագավառը կարգավորելու համար: Թե այս պահին ինչ կտա դրա օպտիմալացումը, դեռ դժվար է ասել, բայց այդտեղ լուրջ գումարներ են ծախսվում:

Այդ գրասենյակները որոշակիորեն պետք է ինտեգրել նախարարություններին, որովհետև, ի վերջո, աշխատողների զգալի մասը համագործակցում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:

Այդ պատճառով, զուտ կամայական վարչական լուծումներով փակելը ճիշտ չէ, հետևաբար այդտեղ օպտիմալացման խնդիր կա, և ԾԻԳ-երը նախարարությունների հետ ինտեգրելու քաղաքականություն պետք է լինի: Միջոցներ կտնտեսվեն և ավելի տեսանելի ու թափանցիկ կդառնան ֆինանսական հոսքերն ու գնումների համակարգը:

-Կառավարության առաջարկած ծրագրում ներդրումային ֆոնդի ձևավորման մասին է նշված, հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով: Ի՞նչ է իրենից ենթադրում ներդրումային ֆոնդի ձևավորումը և միջազգային ինչ փորձ կա այս ոլորտում:

- Սա մի փոքր ռիսկային է: Ծրագրում մի քանի նախադասությամբ գրվածը շատ գրավիչ է, բայց թե ինչ ռեսուրսներից ու ինչ աղբյուրներից պետք է այդ ֆոնդը ձևավորվի, այս պահին դժվար է ասել: Բայց միաժամանակ, մի քանի ծրագրերում հղումներ կան պետություն-մասնավոր համագործակցություն ձևաչափի մասին: Պետք է ենթադրել, որ հենց այդ ձևաչափից էլ այդպիսի ֆոնդ կստեղծվի, եթե դա լինի, ապա այն բավականաչափ արդյունավետ է: Դա ընդունված մոդել է մի շարք երկրներում: Նման ֆոնդ և նույնիսկ ֆոնդերի համակարգ կա Իսրայելում, որտեղ պետությունը լուրջ մասնակցություն ունի, հատկապես այն ներդրումային նախագծերի մասով, որոնք նորամուծություններ են պարունակում: Նման նախագծերին պետության մասնակցությունը և համաֆինանսավորման, համավարկավորման որոշակի ռեսուրսների և արտոնությունների տրամադրումը հարմար գործիք կարող է լինել և իրավիճակ փոխել:

- Կառավարության ծրագրում նշվում է, որ 2017 թվականի արդյունքներով Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու վարկանիշում կբերեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման առնվազն 4 կետով: Արդյոք սա իրատեսակա՞ն է և ինչի՞ հաշվին կարող է լինել:

-Դա իրատեսական է: Այն քայլերը, որ ներառված են մյուս բաժիններում, օրինակ` գործարար միջավայրի բարելավումը, գործարարության խրախուսումը, փոքր և միջին ձեռնարկության զարգացումը, խոշոր ներդրումային ծրագրերի աջակցությունը և այլն, եթե իրականացվեն, ապա այդ վարկանիշը, որ սահմանվում է միջազգային կազմակերպությունների կողմից, միանգամայն իրատեսական է, իսկ չորս կետը շատ մեծ թռիչք չէ:

-Չաշխատող ակտիվների, այդ թվում նաև ֆինանսական հաստատություններում գրավադրված ակտիվների վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրումը ևս ներառվել է Կառավարության ծրագրում: Ի՞նչ փոփոխությունների կարող է բերել սա Հայաստանի տնտեսական ոլորտում, հաշվի առնելով, որ այդ ակտիվները բավական շատ են:

-Այս խնդիրը տասնամյակների հնություն ունի, սկսած 90-ականներից, երբ ուղղակի հանգեց արդյունաբերությունը, շատ ոլորտներ փլուզվեցին: Իհարկե, մի մասը գրավադրված ակտիվներ են, սակայն դրանք էլ, ըստ էության չաշխատող ակտիվներ են: Այս կետի վերաբերյալ Կառավարությունը խթանող մեխանիզմներ է առաջարկում, կարելի է դրա տակ տարբեր բաներ հասկանալ: Դա կարող է լինել հարկային լծակների փոփոխությունը, արտոնությունների ձևով այդ կարգի ակտիվներն աշխատեցնելը, ներդրողներին գայթակղիչ առաջարկներ անելը: Գերմանական փորձով եթե նայենք, ապա չաշխատող ակտիվները վաճառվեցին 1 եվրոյով՝ ոչինչ չպահանջելով դրա դիմաց, բացի ներդրումներից: Հայաստանում ևս այդ ակտիվները կարելի է ոչ թե շուկայական գնով հաշվել, այլ դրանք տալ ներդրողներին և պահանջել ներդրումային ծրագրեր:

Այս առումով, այս Կառավարության քայլերը թեկուզ ուշացած են նախկինների համեմատ, բայց ողջունելի են:

-Կառավարությունը նոր ծրագիր է ներկայացրել, սակայն Կառավարության 2017 թվականի բյուջեն արդեն հաստատվել է: Ի՞նչ է սպասվում այս պարագայում:

-Կառավարությունը ստիպված պետք է վերանայի 2017 թվականի բյուջեի նախագիծը, որովհետև այստեղ բաշխված են կոնկրետ ժամանակահատվածներ՝ երեք ամիս, վեց ամիս, մեկ տարի, և, հետևաբար, գոնե մեկ տարվա կտրվածքով պետական բյուջեի նախագծի գոնե առաջին կիսամյակի մասով պետք է երևան այդ փոփոխությունները : Այս կառավարությունն աշխատելու է ընդամենը 6-7 ամիս և պետք է կոնկրետ արդյունքներ ցույց տա:

-Ինչպե՞ս կգնահատեք Կառավարության ծրագիրը տնտեսական տեսանկյունից և ի՞նչ իրավիճակ է կարող է փոխել այն երկրում:

-Կառավարության այս ծրագիրը շահեկանորեն տարբերվում է մյուսներից նրանով, որ կոնկրետ է, այստեղ խնդիրները դրված են նույնիսկ եռամսյա կտրվածքով: Այսինքն՝ չափելի, գնահատելի արդյունքներ կարելի է ակնկալել: Սա բավական կոնկրետ ծրագիր է և ժամկետների առումով էլ բավականաչափ հասցեական է:

 

 

 

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:12 • 26/09

Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը Նյու Յորքում մի շարք հարցեր են քննարկել, Ռոհանին ՀՀ վարչապետին հրավիրել է Իրան

09:07 • 26/09

«Հրապարակ». Արտաշատի ՀՀԿ-ական քա­ղաքապետը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է. նա մտերմացել է «ՔՊ»-ական մարզպետի հետ

08:49 • 26/09

«Հրապարակ». Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտա­կան անձնագրից

08:46 • 26/09

Լեռը շատ բարձր է, ծովում քար կա. The Guardian-ն ի մի է բերել զբոսաշրջիկների ամենաանհեթեթ բողոքները

08:37 • 26/09

«Ժամանակ». ՊԵԿ հնաբնակ պաշ­տոնյան անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը  

08:20 • 26/09

«Ժամանակ». «Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ ընտրություններին մենակ կգնա

08:19 • 26/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:14 • 26/09

Դուբայում կցուցադրվի կոշիկի ամենաթանկարժեք հավաքածուն՝ պատրաստված ոսկուց ու ադամանդներից

07:45 • 26/09

Ճապոնիայի վարչապետը նշել է պայմանները, որոնց դեպքում հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ

06:44 • 26/09

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

06:09 • 26/09

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. shamshyan.com

05:09 • 26/09

Ամերիկյան զորքերի ներկայությունը Կորեական թերակղզում անհրաժեշտ կլինի անգամ Կորեաների միավորումից հետո. Մուն Չժե Ին

04:19 • 26/09

Նիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

04:15 • 26/09

ԱՄՆ-ը թույլ չի տա այլ պետություններին շրջանցել հակաիրանական պատժամիջոցները. Ջոն Բոլթոն

03:52 • 26/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

03:22 • 26/09

Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

03:16 • 26/09

Պերուում խոշոր վթար է տեղի ունեցել. զոհվել է ավելի քան 20 մարդ

02:38 • 26/09

Բելառուսում կահույքի գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

02:23 • 26/09

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

01:58 • 26/09

Ամերիկացի սենատորն առաջարկել է չեղարկել հակառուսական պատժամիջոցների մի մասը

01:41 • 26/09

Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

01:29 • 26/09

Պոմպեոն Իրանն «անօրինականության ռեժիմ» է անվանել և կոչ է արել եվրոպական երկրներին խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

00:00 • 26/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

23:52 • 25/09

ՌԴ-ում արտասահմանյան վարորդական իրավունքով վարորդներին կարող են արգելել աշխատել, այդ թվում և ԵԱՏՄ քաղաքացիներին

23:43 • 25/09

Աստանայում տղամարդը անկման պահին բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)

23:38 • 25/09

Սաուդյան Արաբիան հերքում է ներգրավվածությունն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը

23:36 • 25/09

Marca. Տարվա վատագույն ֆուտբոլիստներից կազմված հավաքականը

23:17 • 25/09

Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

23:02 • 25/09

Մոուրինյուն ՄՅՈւ-ի ավագի թևկապն այլևս չի վստահի Պոգբային

22:52 • 25/09

Ցեղասպանությունները տեղի են ունենում, քանի որ մենք երես ենք դարձնում. Մակրոնը ՄԱԿ-ի ԳՎ-ում բարձրացրել է անվտանգության հարցերը

22:46 • 25/09

Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ. Հարութ Սասունյան

22:34 • 25/09

Ջերմ և առանց վիզայի. ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նոյեմբերին այցելել Հայաստան

22:31 • 25/09

Հաշվի առնելով ՀՀ ներկա իշխանությունների լեգիտիմությունը` երևի թե ճիշտ ժամանակն է Արցախը ՀՀ կազմ ընդգրկելու հարցը բարձրացնել. ԱՀ ԱԺ պատգամավոր

22:28 • 25/09

Ինչպիսի տեսք է ունենալու վերակառուցված Սանտիագո Բեռնաբեուն (տեսանյութ)

22:13 • 25/09

Հայ-ավստրիական հարաբերություններն ամուր ձեռքերում են. Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ (տեսանյութ)

22:07 • 25/09

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

21:46 • 25/09

ՌԴ-ից սպասելի են ջղաձգումներ ՀՀ-ում խորհրդարանի լուծարման գործընթացում, դրանից պետք չէ զարմանալ. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

21:44 • 25/09

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

21:34 • 25/09

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթեց

21:32 • 25/09

Էրդողանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում

21:24 • 25/09

Չինաստանը թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ

21:23 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

21:13 • 25/09

ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց

21:11 • 25/09

«Dasaran.am» –ի նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների կապը ՊՆ–ի հետ

21:09 • 25/09

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

21:02 • 25/09

Թրամփն անընդունելի է անվանել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն ու հայտարարել, որ իրեն դուր չի գալիս ՕՊԵԿ-ի գործունեությունը

20:59 • 25/09

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» հաղթել է, իսկ Հարոյանը մասնակցել ամբողջ խաղին

20:56 • 25/09

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

20:47 • 25/09

Իրանի դեմ տարվող արտաքին խաղացողների քաղաքականությունը չի ազդում նրա և ՀՀ-ի միջև հարաբերությունների վրա․ Արմեն Իսրայելյան

20:35 • 25/09

Եզակի վարդագույն ադամանդ է վաճառքի հանվել (տեսանյութ)

20:25 • 25/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

20:22 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով

20:20 • 25/09

Facebook-ի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել ընկերության դեմ հոգեկան ցնցում ստանալու համար

20:15 • 25/09

Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ստեֆան Լյովենի հեռանալուն

20:15 • 25/09

Նոր խնդիր մանկապարտեզների և դպրոցների տեխնիկական աշխատողների համար. ԱՆ միջամտության արդյունքում հետազոտության համար նրանցից գումար են գանձում

19:49 • 25/09

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:43 • 25/09

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

19:34 • 25/09

Հայաստանում մեկնարկել են Ներառական օրեր

19:31 • 25/09

ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում

19:30 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցները Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել

19:24 • 25/09

Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան (տեսանյութ)

19:23 • 25/09

Իսրայելական բանակը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները Սիրիայում

19:21 • 25/09

ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:05 • 25/09

Պուտինը Բաքվում կքննարկի ռազմատեխնիկական ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ուստի Երևանը պետք է անի առավելագույնը՝ բալանսը վերականգնելու համար. ՌԴ վերլուծաբաններ

19:03 • 25/09

Աֆրիկայում բժիշկներին հաջողվել է դուրս բերել 4 օր առաջ տղամարդու դեմքը մտած դանակի շեղբը

18:53 • 25/09

Հայ–շվեյցարական հարաբերություններն ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում. Ա. Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

18:50 • 25/09

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

18:43 • 25/09

«Գալակտիկա տրանս սերվիսի» առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների խախտման. ՏԿՏՏ նախարարը հանդիպել է բողոքի ցույց իրականացնողներին

18:43 • 25/09

Պաշտոնական. Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:32 • 25/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն

18:27 • 25/09

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

18:23 • 25/09

Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

18:18 • 25/09

Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ և հանդուրժողականությամբ. Ա. Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

18:15 • 25/09

Իրանի քաղաքացին փորձել է 13,7 կգ քաշով թմրանյութից պատրաստված կնոջ դիմապատկերով 4 քանդակ արտահանել. ՊԵԿ

18:13 • 25/09

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

18:11 • 25/09

Պետք է երկար ճանապարհ անցնենք «Գոլդեն Սթեյթի» մակարդակին հասնելու համար. Լեբրոն Ջեյմս

18:10 • 25/09

Երևանի ավագանու ընտրությունների առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

18:02 • 25/09

Պերես. Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ»

17:52 • 25/09

Իսպանիայում խանութները մտադիր են գումար պահանջել հագուստը հանդերձարանում փորձելու համար

17:50 • 25/09

Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ

17:48 • 25/09

Գվարդիոլան նշել է՝ որն է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջնային նպատակը

17:44 • 25/09

ԲԿ-ում պայթյունի պատճառը եղել է լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջներին. ԱՆ պարզաբանումը

17:40 • 25/09

Նորվեգիայի հատուկ ծառայություններն Օսլոյում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կասկածում են լրտեսության համար

17:31 • 25/09

«Marca». Իսկոն շարքից դուրս է մնացել տևական ժամանակով

17:08 • 25/09

Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն եղել են ՀՀ-ի տարածքում գտնվող ամերիկյան լաբորատորիաներում․ վարչապետի խորհրդական

17:05 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:03 • 25/09

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

16:57 • 25/09

Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

16:55 • 25/09

Սարի թաղում 2016 թ. հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու քրգործը կասեցվել է. պատճառը մեղադրյալների բացակայությունն է. Ա. Ղուկասյան

16:54 • 25/09

Գազի սակագնի իջեցման մասին դեռ վաղ է խոսել. վարչապետ Փաշինյանի խորհրդական

16:54 • 25/09

Դոպինգ օգտագործելու համար Ջուզեպե Ռոսիին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

16:53 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բարձրակրունկներ հագած Ջենիֆեր Լոպեսն ընկնում համերգի ժամանակ (տեսանյութ)

16:42 • 25/09

2016 թ. ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի նրա կինը. (տեսանյութ)

16:40 • 25/09

Վրաստանն ԱՄՆ-ի աջակցությամբ խախտում է բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

16:37 • 25/09

«Օրանժ» ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ. Նախագահը հանդիպել է Ստեֆան Ռիշարի հետ

16:33 • 25/09

ԱԺ պատվիրակությունը Բելառուսում այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր

16:30 • 25/09

ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6 տոկոս

16:27 • 25/09

FIFA The Best. Ինչպիսի՞ տեսք ունի լավագույն տասնյակը

16:26 • 25/09

Լոռու մարզում ընթացիկ տարվա 8 ամիսներին ավարտված նյութերով և քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ. Դատախազություն

16:17 • 25/09

Բակո Սահակյանը պարգևատրել է մշակութային մի քանի գործիչների