Քլինթոնը հաղթանակ է տարել Թրամփի նկատմամբ 3-րդ՝ վերջին հեռուստաբանավեճում. CNN

09:40 • 20.10.16

Ամերիկյան CNN հեռուստաընկերության գնահատականի համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել Լաս Վեգասում կայացած նախագահական 3-րդ՝ վերջին հեռուստաբանավեճում:

 

Նշվում է, որ CNN-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախկին պետքարտուղարին հաղթող է անվանել հարցման մասնակիցների 52 տոկոսը:

 

Հանրապետական Դոնալդ Թրամփին իր ձայնն է տվել հարցման մասնակիցների 39 տոկոսը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Նևադա նահանգում կայացել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակիցներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև 3-րդ՝ վերջին հեռուստաբանավեճը, որը, ըստ ավանդույթի, պետք է մեկնարկեր մասնակիցների ձեռքսեղմմամբ:

 

Սակայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփն ու դեմոկրատների թեկնածու Քլինթոնը խախտել են ավանդույթն ու բանավեճը սկսել առանց ձեռքսեղմման: