Լեդի Գագան նոր ալբոմ է թողարկել
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան թողարկել է նոր` Joanne ալբոմը, որը դարձել է նրա առաջին ստուդիական աշխատանքը 2013 թվականին լույս տեսած Artpop ձայնասկավառակից հետո:
Երգչուհու խոսքով` նոր ալբոմի երաժշտության վրա ազդեցություն է գործել իր մասնակցությունն «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալին, որի համար նա 2016 թվականին «Ոսկե գլոբուս» է ստացել:
«Ես վերադարձել եմ նրան, ինչին հավատում էի`մութ արվեստին»,- ասել է Լեդի Գագան:
Pitchfork-ը մանրամասնում է, որ նոր ալբոմի երգերի համահեղինակներ են հանդիսացել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են ավստրալական Tame Impala խմբից Քևին Փարքերը, Florence and the Machine խմբից Ֆլորենս Ուելչը, Father John Misty-ն ու Մարկ Ռոնսոնը` որպես սկավառակի համապրոդյուսեր:
Նշվում է, որ ալբոմի պրոդյուսերն են նաև Լեդի Գագան ու Մայքլ Թաքերը, որն ավելի հայտնի է BloodPop ծածկանվամբ:
Երգչուհու նոր ալբոմը կարող եք լսել այստեղ:











