Քաղաքացին «Բարի Սամարացի»-ի ղեկավարին կասկածում է իր հորաքրոջ մահվան մեջ. փաստաբանը  նշում է, որ դրանք ենթադրություններ կարող են լինել

10:26 • 23.10.16



Գայանե Մաթևոսյանը կասկածում է «Բարի Սամարացի» ընկերության ղեկավար Հովհաննես Հովակիմյանին իր հորաքրոջ՝ Սուսաննա Աբրամովայի տանը խարդախությամբ տիրանալու և մահվան պատճառը դառնալու մեջ․այս մասին նա Tert.am-ին հայտնեց՝ նշելով, որ փորձում է հարցը լրատվամիջոցներով ներկայացնել, քանի որ վստահ է, որ Հովհաննես Հովակիմյանը կարող է լծակներ օգտագործել և իր արած գործողությունների համար պատիժ չկրել:
                                                                                        
Նա մասնավորապես պատմեց, որ իր հորաքույրը՝ 50-ամյա Սուսաննա Աբրամովան, 2016թ. օգոստոսին է մահացել: Նա Ադրբեջանից էր եկել և հաստատվել էր Հայաստանում․ այստեղ տուն էին գնել, հետագայում ամուսնացել և ամուսնալուծվել էր: Մոր մահից հետո էլ այդ տանը միայնակ էր բնակվում, քույր ու եղբայրներ չուներ:  Սուսաննայի մոտ 9 տարի առաջ քաղցկեղ էին հայտնաբերել:

«Հորաքույրս հիվանդության հայտնաբերումից հետո սկսել էր բուժումը, մենք էլ մեր հերթին իրեն օգնում էինք: Երբեմն գալիս էր Ուկրաինա, սակայն նշում էր, որ իր տանն է ցանկանում ապրել: 5 տարի առաջ Սուսաննան հանդիպել էր «Բարի Սամարացի» աղանդի (իրենք եկեղեցի են ասում, բայց դա աղանդ է – Գայանե Մաթևոսյան) անդամներին, որից հետո միացել էր նրանց: Բոլոր անդամներին ասում էր, որ իր քույր ու եղբայրներն են, բայց ամենակարևորն այն էր, որ պնդում էր, թե Աստծո շնորհիվ բժշկվել է: Այն «քույրիկ-եղբայրներին», ովքեր տուն չունեին կամ էլ մարզերից էին, բոլորին Սուսաննան իր հարկի տակ էր ընդունում»,- պատմեց Գայանե Մաթևոսյանը:

Նա նաև նշեց, որ մահվանից հետո «Բարի Սամարացի» ընկերության ղեկավարը նշել էր, թե մահացածը խնդրել էր իրեն, որ ինքը կազմակերպի իր հուղարկավորությունը: «Ինձնից երիտասարդ տեսք ունեցող կին էր, չէր ցանկանում մահանալ: Չեմ հավատում, որ  նա խոսել է մահից, դեռ մի բան էլ ասել է, որ ինձ դու կթաղես,- պատմեց նա՝ ավելացնելով, որ հորաքրոջ մահվանից հետո նա Հովհաննես Հովակիմյանին հայտնել է թաղման ծախսերը հոգալու իր ցանկության մասին,- նա ասաց, որ ինքն է ցանկանում ծախսերը հոգալ, ասացի՝ դու վրան ավելացրու գումար: Պայմանավորվեցինք, բայց մի պայմանով, որ մեկ ժամ գոնե հորաքրոջս տանենք իր տուն: Ասաց՝ խնդիր չկա: Ես հարևաններին զգուշացնում եմ, որ հորաքրոջս կբերենք իր տան մոտ, նրանք հավաքվում են, բայց Հովհաննես Հովակիմյանը, մեզ հաշվի չառնելով, միանգամից տանում է գերեզման»:

Հետո, ըստ Գայանե Մաթևոսյանի պատմածի, ինքը փորձում է խոսել Հովհաննես Հովակիմյանի հետ՝ կապ հաստատելով նրա «աջ թևի»՝ Սաքոյի հետ և հայտնում իր ցանկության մասին: Վերջինս նախ ասում է՝ կտեղեկացնի Հովհաննես Հովակիմյանին, հետո զանգում և ասում է․«Հովհաննես Հովակիմյանը քեզ ասելու բան չունի»: «Ասացի՝ դռները փակել, գնացել եք, բայց դեռ հարցեր կան պարզաբանելու: Ասացի՝ այդ մարդը բարեկամներ, հարազատներ ունի դրսում, եկեք՝ տեսնենք, թե ինչ ճակատագիր պետք է ունենա իր գույքը: Ասացի՝ ես իրեն 1 ժամ ժամանակ եմ տալիս, եթե այդ ընթացքում ինքն ինձ հետ չկապվեց, ես արդեն ուրիշ քայլերի եմ դիմելու»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հովհաննես Հովակիմյանը, վախենալով լրագրողներին դիմելու իր քայլերից, զանգում և հանդիպման համար պայմանավորվում է:

«Խուճապի մեջ էր: Ասացի՝ ո՞նց խոսալու բան չունենք, տան հարցը ինչպե՞ս է լուծվելու: Ասաց՝ ինչո՞ւ պետք է ուրիշի տան մասին խոսենք: Ասացի՝ դա իմ հորաքրոջ տունն է, ի՞նչ է նշանակում ուրիշի տունն է: Պատասխանեց՝ արդեն մեկ տարի առաջ գնել է: Ես ասացի՝, որ չեմ հավատում, որովհետև այդ մարդը վեց ամիս առաջ խոսում էր տան գազի կետերի մասին, որոնք օրինական չէին և ցանկություն ուներ օրինականացնել: Մենք իրար հետ պայմանավորվում էինք, թե ինչպես պետք է դա անենք: Ես ասացի, որ իր խոսքերին չեմ հավատում, թող փաստաթղթեր ներկայացնի»,- պատմեց Գայանե Մաթևոսյանը՝ ավելացնելով, որ Հովհաննես Հովակիմյանը ասում է, որ տան սեփականաշնորհման իրավունքը իր որդու անունով է, ավելի ուշ՝ իրենց խոսակցությունից հետո Հովհաննես Հովակիմյանը նրան ուղարկում է այդ մասին փաստող վկայականը:

Ըստ Գայանե Մաթևոսյանի՝ գործարքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ին, ըստ պայմանագրի՝ տունը գնել էր 23 միլիոն դրամով, սակայն Հովհաննես Հովակիմյանը նախապես ասել էր, որ վճարել է 26 միլիոն: «Ինքը գումար չի տվել, որ իմանա՝ 23 է տվել, թե՝ 26: Հարցնում եմ, որ մեկ ամիս առաջ այդ մարդը տունը վաճառել է, որտե՞ղ է գումարը: Հարևաններն էլ ասում են, որ այդ ժամանակ հորաքրոջս մոտ գումար չի եղել»,- պատմեց նա՝ նշելով, որ ամենը հաշվի առնելով՝ որոշում է դիմել լրատվամիջոցներին՝ խնդիրը բարձրաձայնելու համար:

Գայանե Մաթևոսյանն իր կասկածները հիմնավորեց նաև նրանով, որ իր հորաքույրը հայերեն կարդալ, գրել չգիտեր, կրթությունը ռուսական էր: «Կադաստրից պայմանագիրը վերցնում եմ՝ մանր տառերով, Ա4 ֆորմատի թղթի վրա: Հնարավոր չէր, որ նման մեծ գործարքն այդպես արվեր․ ո՛չ իրավաբան կար, ո՛չ թարգմանություն կար, ո՛չ նոտար: Ինչ-որ Ջավահիր Ամիրբեկյան, չի էլ ստորագրում իր անվան տակ, ամենաներքևում մի փոքր ստորագրություն կա: Նորմալ չէր, նրան խաբել էր, որովհետև Հովհաննես Հովակիմյանը խոսք էր տվել հորաքրոջս տեղափոխել Գերմանիա բուժման համար: Ես այդպես եմ ենթադրում, որովհետև հորաքույրս արտասահմանյան անձնագիր էր հանել: Հնարավոր է՝ հորաքրոջս ստորագրությունը լինի, բայց նա չի իմացել ինչի տակ է ստորագրում: Հնարավոր է՝ ասել է, որ վիզայի տակ պետք է ստորագրես, իմ տղան քեզ տանելու է, հորաքույրս էլ ստորագրել է»,– ասաց նա:

Գայանե Մաթևոսյանը պատմեց, որ լրատվամիջոցներում իր ներկայացրածների հիման վրա, քրեական գործ է հարուցվել 178-րդ հոդվածի 3-րդ կետով՝ որպես խոշոր չափերի խարդախություն, հավաքված փաստաթղթերն ուղարկվել են ձեռագրաբանական ստուգման:

Հիմա Գայանե Մաթևոսյանն այլ կասկածներ ունի․ նրան զարմանք է պատճառել այն հանգամանքը, որ հորաքրոջ շիրմի վրա Հովհաննես Հովակիմյանը ցեմենտ է թափել տվել: «Ես նման բան չեմ տեսել: Հիմա հասկանում եմ՝ ինչո՞ւ  է նման բան արել: Վերջին քիմիայից հետո Սուսանը վատացավ: Երբ նրան պահում էի, ինքն ասաց՝ Գայանե, էս ի՞նչ էշություն արեցի, գնացի քիմիայի, հիմա էլ ահավոր վատ եմ, մեջս կարծես ամեն ինչ վառվում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մահվան վկայականում էլ նշված է, որ մահացածի մոտ եղել է լյարդի սուր անբավարարվածություն և չի նշված, որ նա մահացել է քաղցկեղից:

«Այստեղ հարց է առաջանում՝ ինչու՞ եք տարել այդ մարդու գերեզմանի վրա ցեմենտ թափել դեռ քառասունքը չեղած: Ես կարծում եմ, որ իրենց գործը անելուց՝ փաստաթղթերը դասավորելուց հետո, վաղաժամ հորաքրոջս էն աշխարհ են ուղարկել»,- ասաց նա՝ նշելով, որ ցեմենտն էլ գերեզմանի վրա են լցրել, որ արտաշիրիմում չլինի:

Հիմա, ըստ Գայանե Մաթևոսյանի, Հովհաննես Հովակիմյանը իր հորաքրոջ տունը վարձով է տվել, պատճառաբանելով, թե հորաքույրը ցանկացել է, որ տան վարձը բաժանվի աղքատներին: Այս հարցով ևս Գայանե Մաթևոսյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ նշելով, որ նախաքննության  փուլում բնակարանը պետք է կողպված մնար․ դեռ պատասխան չի ստացել:

Գայանե Մաթևոսյանը լրատվամիջոցների միջոցով նաև ցանկանում է իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել իր հորաքրոջ մահվան վրա՝ հայտնելով իր կասկածները:

Tert.am-ը զրուցեց նաև Հովհաննես Հովակիմյանի շահերը ներկայացնող Վաղինակ Աթոյանի հետ, ով նշեց, որ ինքը գործի հետ կապված ոչինչ չի կարող ասել, քանի որ քննչական մարմինները դրանով զբաղվում են, քննության արդյունքում կպարզաբանվի ամեն ինչ:

«Ներկայացվածը կարող է Գայանե Մաթևոսյանի ենթադրությունների արդյունքը լինի: Հիմա քննություն է ընթանում, դրանով իրավապահ մարմինները զբաղվում են․ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է կատարվել, մինչև քննության արդյունքներ չլինեն, ինչպե՞ս կարելի է հարցին գնահատական տալ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Գայանե Մաթևոսյանը մտավախություն ունի, որ Հովհաննես Հովակիմյանը, ով ունի մեծ կարողություն և լծակներ, կարող է ազդեցություն ունենալ իրավապահ մարմինների վրա, Վաղինակ Աթոյանը պատասխանեց․ «Ի՞նչ է, իրավապահ մարմինների արդարության վրա՞ է կասկածում: Դեռ պետք է կարողանա իր ասածները ապացուցել, միայն ենթադրություններով հարցը չի կարող լուծվել»:


 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ և գործկոմի կազմ է ընտրում. Վանեցյանը վստահեցնում է, որ ԱԱԾ-ում իր աշխատանքը չի տուժելու. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

11:37 • 22/09

Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

11:29 • 22/09

Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ. ԱՄՆ պետքարտուղար

11:21 • 22/09

Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան

11:20 • 22/09

Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել. ՀՀ դատախազություն

11:14 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

10:46 • 22/09

Պեդրո. Էդեն Ազարը մի քանի տարուց կստանա Ոսկե Գնդակը

10:38 • 22/09

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել

10:27 • 22/09

Չիլիում զորահանդեսի մասնակցած շները գրավել են բոլորի ուշադրությունը (տեսանյութ)

10:20 • 22/09

Կուադրադո. Յուվենտուսն ավելի ուժեղ է դարձել, բայց ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ

10:19 • 22/09

Էշթոն Քութչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել

10:17 • 22/09

Վարչապետն Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ (տեսանյութ)

09:52 • 22/09

1 դոլարի առքը 481 դրամ է. արտարժույթի փոխարժեքները

09:50 • 22/09

Հրապարակվել են սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման «բեմականացման» կադրերը

09:40 • 22/09

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

09:32 • 22/09

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը․ Stratfor

09:15 • 22/09

Արտասովոր շուրթերով փոքրիկ աղջնակը գերել է Instagram-ի հետևորդներին (լուսանկարներ)

09:05 • 22/09

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. ուսանողները զանգվածաբար հեռանում են

08:48 • 22/09

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում, թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև և վերադառնալու ճանապարհին  ձայնագրվել, տարակուսելի է

08:20 • 22/09

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում

08:18 • 22/09

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել. անհատ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas-ի թղթակցին

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը