Մեդվեդևին տարհանել են «Սկոլկովո» նորարարական կենտրոնի դահլիճից

14:41 • 26.10.16

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն «Открытые инновации» համաժողովի մասնակիցների հետ ստիպված է եղել դուրս գալ «Սկոլկովո» նորարարական կենտրոնի դահլիճից, որտեղ անց է կացվում համաժողովը, հայտնում է ТАСС-ը:


Քննարկման ժամանակ հաղորդավարը կոչ է արել «անվտանգության նկատառումներով լքել դահլիճը»: Ներկաներն ուղղվել են դեպի ելք:


Հաղորդվում է, որ շենքում թեթև ծուխ է նկատվում: Գործակալության տվյալներով՝ երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել, որն այժմ արդեն մարվել է: