Ստանիսլավսկու թատրոնում բարձրախոսներն անջատելու բարձրացած 65-ամյա հնչյունային ռեժիսորը վայր է ընկել  ու տեղում մահացել

10:50 • 27.10.16

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում երեկ երեկոյան կնոջ դի է հայտնաբերվել։ Այս մասին երեկ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է 23.20-ի սահմաններում։ Այս մասին հաղորդումն ստացվել է Շտապօգնության կայանից:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին նաև, որ նշված հասցե ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը թատրոնի դահլիճում հայտնաբերել է 65-ամյա Աստղիկ Մուշեղյանի դին: 

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Աստղիկ Մուշեղյանը նշված թատրոնի հնչյունային ռեժիսորն էր. ներկայացումից հետո նա բարձրացել է մոտ 8 մ բարձրության վրա տեղադրված բարձրախոսներն անջատելու համար, սակայն վայր է ընկել և տեղում մահացել: 

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: