Ադրբեջանը նոյեմբերին խոշոր զորավարժություններ կանցկացնի
Ադրբեջանի զինուժը նոյեմբերի կեսին մեծամասշտաբ զորավարժություններ կանցկացնի: Այդ մասին հինգշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ նոյեմբերի 12-18-ը մեծամասշտաբ զորավարժոթյուններ կանցկացվեն՝ դաշտային պայմաններում զորքերի և զենքի կառավարման համակարգի ստուգման նպատակով»,- հայտնել է մամուլի ծառայությունը:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, զորավարժություններին մասնակցելու համար կներգրավվի մինչև 60 հազար զինվորական: Զորավարժություններին նաև կմասնակցի ավելի քան 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 150 միավոր տանկ և զրահամեքենա։










