Դիարբեքիրում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ և 30 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

10:14 • 04.11.16

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել, գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը: 


Պայթյունն իրականացվել է Բաղլարում գտնվող ոստիկանական շտաբի շենքի մոտակայքում: Վնասվել են տարածքում գտնվող շենքերը, կա 1 զոհ և 30 վիրավոր:


«Հյուրիյեթի» փոխանցմամբ` ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է պայթուցիկներով լի մեքենայի պայթեցման միջոցով: 

Հաղորդվում է, որ պայթյունից հետո Դիարբեքիրի տարածքում բախումներ են սկսվել ոստիկանության հատուկ ջոկատների և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման միջև: 

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։



SON DAKİKA... Diyarbakırda patlama Ambulanslar sevk edildi

Diyarbakır'da Emniyet Müdürlüğü yakınında patlama

Diyarbakır'da şiddetli patlama