Մահացել է լեգենդար երգիչ-երգահան Լեոնարդ Քոհենը

08:46 • 11.11.16

Ութսուներկու տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ կանադացի երգիչ-երգահան, պոետ և գրող Լեոնարդ Քոհենը, ինչի մասին ասվում է նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում:


«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ լեգենդար պոետ, երգահան և արտիստ Լեոնարդ Քոհենը մեզնից հեռացել է: Մենք կորցրինք երաժշտության աշխարհի ամենաարժեքավոր և պրոդուկտիվ վիզիոներներից մեկին»,-ասվում է ֆեյսբուքյան հայտարարությունում:


Հայտնի է, որ Քոհենի արվեստի երկրպագուները կկարողանան նրան վերջին հրաժեշտը տալ Լոս Անջելեսում:


Նշենք, որ տաղանդաշատ կանադացին ծնվել է 1934թ.` Մոնրեալում, իսկ 1960-ականների կեսերին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ սկսվել է նրա երաժշտական կարիերան: Նրա գրած ամենահայտնի հիթերի շարքում են Hallelujah, Suzanne և So Long Marianne երգերը:


Հայտնի է նաև, որ Քոհենը կյանքի ընթացքում հրատարակել է  արձակ ստեղծագործությունների և բանաստեղծությունների մի քանի ժողովածու, ինչպես նաև՝ 2 վեպ:

 

 

Картинки по запросу Скончался Леонард Коэн

Картинки по запросу Скончался Леонард Коэн

 

Картинки по запросу Скончался Леонард Коэн

 

 

 

Մահացել է լեգենդար երգիչ-երգահան Լեոնարդ Քոհենը