Մոսկվայի բնակիչներին կոչ են արել դուրս գալ փողոց միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Մոսկվայի իշխանությունները կոչ են արել քաղաքի բնակիչներին դուրս չգալ փողոց առանց խիստ անհրաժեշտության, քանի որ կա ուժեղ սառցակալման վտանգ. այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Մենք կոչ ենք անում մոսկվացիներին խիստ ուշադիր լինել քաղաքում տեղաշարժվելիս, առանց խիստ անհրաժեշտության կոչ ենք անում դուրս չգալ քաղաք, քանի որ անոմալ եղանակի պատճառով հնարավոր է ուժեղ սառցակալում»,- հայտարարել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Պյոտր Բիրյուկովը:
Նա նշել է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը կիջնի մինչև -5°C և հայտնել է, որ նոյեմբերի 12-ի երեկոյան ձյան շերտը 7 սանտիմետրից հասած կլինի 14 սանտիմետրի:










