Հարավային Կորեայում երկրի նախագահի դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում

16:08 • 12.11.16

Հարավային Կորեայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Սեուլ քաղաքի կենտրոն և պահանջել երկրի նախագահ Փակ Կըն Հյեի հրաժարականը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Ռենհափ» գործակալությանը: 

Ցուցարարները մտադիր են ուղևորվել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական նստավայր՝ Կապույտ տուն: 

Ցուցարարները կասկածներ ունեն, նախագահն իր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին, որին հասանելի են եղել գաղտնի փաստաթղթերը, և որը իր ազդեցությունն է ունեցել կառավարության ներքին կադրային փոփոխությունների հարցում, թույլ է տվել խառնվել պետական քաղաքականությանը: 

Նշվում է, որ այս պահին նախագահի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի վրա է՝ 5%: 
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի բնակչության մոտ 90 տոկոսը դժգոհ է նախագահի վարած քաղաքականությունից։