Մահացել է մոսկվայաբնակ հայտնի երաժիշտ Անդրեյ Դավիդյանը
Մոսկվայի Բոտկինսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Ռուսաստանի ձայնը 2» հեռուստանախագծի մասնակից հանրահայտ Անդրեյ Դավիդյանը, ինչի մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:
«Մեծ ցավով հայտնում ենք, որ Անդրեյը լքել է այս աշխարհը...
Թող Աստված լուսավորի նրա լուսավոր հոգին»,-գրված է Դավիդյանի էջում:
Հայտնի է, որ երաժշտի մահվան լուրը հաստատել է նաև նրա պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Դենիսովը:
Վերջինի փոխանցմամբ՝ 60-ամյա Դավիդյանի մահվան պատճառը եղել է սակավարյունային (իշեմիկ) կաթվածը, ինչի հետևանքով տղամարդն ընկել է կոմայի մեջ:










