Մեր կյանքի բոլոր «շանտղությունները» առաջանում են 2 քայլ առաջ չնայելու և առաջնային բնազդին ապավինելու պատճառով. Թևան Պողոսյան

15:53 • 14.11.16



 

Tert.am –ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադառնում է չհայտարարված նախընտրական քարոզարշավի այս փուլում հնարավոր միավորումներին, քաղաքական դաշտի հիմնական խաղացողների գործելաոճին, մոտիվացիաներին, հնարավոր զարգացումներին ու սցենարներին, քաղաքական սերնդափոխության խնդրին, նոր կառավարությունից հասարակական սպասելիքներին: Նրա բանձևմամբ` ընդդիմության հիմնական խնդիրը գալիք ընտրություններում պետք է լինի ԸՕ-ով կանխադրված ծուղակը շրջանցելը, քաղաքական բանավեճ բացելն ու, ընտրությունը «Կալցևոյի Էդիկի և Որոգայթի Աշոտի միջև է»՝ մեզ պարտադրվող բանաձևից դեպի «ինչպիսի երկրում պիտի ապրեն մեր զավակները» կոնցեպտ տեղափոխելն է։

-Պարոն Պողոսյան, հիմա չհայտարարված պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջան է: Եթե մի կողմ դնենք դաշտի հիմնական խաղացողներից ՀՀԿ-ին, ապա, ըստ Ձեզ, քաղաքականապես որքանո՞վ է ադեկվատ մյուս քաղաքական ուժերի կեցվածքը: Նկատի ունեմ այն, որ բոլորը խոսում են միավորվելու անհրաժեշտության մասին, բայց գործնական քայլեր չեն անում, կամ՝ ասում են, որ դեռ որոշում չունեն:

-Գիտեք, իմ մոտ տպավորություն կա, որ ընդդիմադիր դաշտի միավորման հարցով ավելի շատ «ցավում են» հանրապետականները, քան նրանք, ում անհրաժեշտ է դա։ Համաձայնեք՝ զվարճալի իրավիճակ է։ Իսկ ո՞վ է ասում, որ ընդդիմադիր դաշտի գերնպատակը միավորվելն է։ Իր բոլոր խնդիրներով հանդերձ՝ ինձ դուր է գալիս ընդդիմադիր դաշտն իր ողջ սպեկտրով, իր տարբերություններով, ուղղությունների բազմազանությամբ, ի վերջո, ազատությամբ. մի բան, ինչին այդպես էլ կարոտ է յուրաքանչյուր հանրապետական։ Անշուշտ, կոնսոլիդացիոն գործընթացներ կլինեն, բայց ես դեմ եմ հանուն իշխանության տապալման ծայրահեղ լիբերալի ու կոմունիստի միավորմանը. այդպես մենք մի փորձանքը կփոխարինենք մյուսով։ Ընդդիմության հիմնական խնդիրը գալիք ընտրություններում ընտրական օրենսգրքով կանխադրված ծուղակը շրջանցելն է, քաղաքական բանավեճ բացելն է, և ընտրությունը «Կալցևոյի Էդիկի և Որոգայթի Աշոտի միջև է»՝ մեզ պարտադրվող բանաձևից դեպի «ինչպիսի երկրում պիտի ապրեն մեր զավակները» կոնցեպտ տեղափոխելն է։ Մի բան, ինչը ընդդիմության հիմնական խաղացողները, վստահ եմ, գիտակցում են։ Ապրենք, տեսնենք։

-Գուցե այլ հավասար պայմաններում համաձայնեի Ձեզ հետ, որ միավորվելը ընդդիմության գերնպատակը չպետք է լինի, բայց, կարծում եմ, չեք մերժի պնդումս, որ այսօր չունենք այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն ռեսուրս միայնակ պայքարի դուրս գալու և լուրջ հավակնություններ ներկայացնելու համար։ Եվ կարելի է կանխատեսել, որ մի շարք ուժերի միավորում, հաստատաբար, տեսնելու ենք։ Այնուամենայնիվ, ցանկանում եմ հարցնել. ըստ Ձեզ՝ 2017-ի ԱԺ ընտրություններին հայաստանյան տարբեր ընդդիմությունների համար լավ ցուցանիշներ արձանագրելու ճանապարհը նախընտրակա՞ն, թե՞ հետընտրական դաշինքներն են: Նկատի ունենանք նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ հետընտրական դաշինքներից մեկի ճակատագիրը Վանաձոր քաղաքի օրինակով:

-Լավ օրինակ բերեցիք։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Վանաձորի ընտրություններում մենք հաջողությամբ սպանեցինք այն ողջ բարի տեսլականը, որի շուրջ անձամբ ես էլ կողմ եմ քվեարկել Սահմանադրության փոփոխված տարբերակին։ Մենք խաղի կանոնը հայտարարեցինք քաղաքական պայքարը, կուսակցությունների դերի ավելացումը, գաղափարների մրցավազքն ու մրցակցային կառավարումը, հետո ընտրական օրենսգրքում ու պրակտիկայում՝ Վանաձորում, թաղեցինք այդ ամենը։ Ընդդիմությանը դե ֆակտո առաջարկվում է ցլամարտ։ Իմ կարծիքով, ցլամարտի ելքը կանխորոշված է։ Դժվար չէ դա տեսնել սա՝ անգամ անզեն աչքով։ Խաղի ընդունելի ելքը հենց այն է, որը Սահմանադրության ներկայացման ժամանակ ԱԺ-ում այդքան գեղեցիկ հրամցնում էին հեղինակները. քաղաքական ողջ սպեկտրի հարաբերականորեն համադրելի ներկայացվածություն խորհրդարանում։ Սա պետք է բոլորին, նաև իշխանությանը։ Հատկապե՛ս իշխանությանը։ Թե չէ ցլամարտում հաղթած գրոհայինների ճակատագիրն էլ սովորաբար հետո շատ չի տարբերվում պարտվածի ճակատագրից։

-Ի դեպ՝ կուսակցությունների դերի մեծացման մասին։ Հանրաքվեի ընդունումից հետո՝ անցած 1 տարվա ընթացքում  տեղի ունեցած գործընթացներից պարզ չդարձա՞վ, որ կուսակցությունները, մեղմ ասած, չեն ներկայացնում ժողովրդի տեսակետն ու սպասումները, ու հստակ խզում կա ժողովրդի ու կուսակցությունների միջև։ Կարծես՝ երկու տարբեր իրականություններ լինեն։ Այս մասով վտանգ չկա՞, որ այս ընթացքը կհանգեցնի նրան, որ ժողովուրդը մի օր ոչ կասի այդ ուժերին։

-Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Կրակող ավտոմատները՞։ Կներեք, իմ պատկերացմամբ կրակող ավտոմատները միայն առաջին գծում են լինում։ Եթե մենք բոլորս միասին չգիտակցենք քաղաքական գործընթացների դերը, տեր չկանգնենք կուսակցությունների կայացմանը, պետականորեն ու ողջ հասարակությամբ առաջ չտանենք այդ գիծը, ժամանակի գնացքը միշտ էլ անցնելու է մեր կողքով։ Ու հերիք է մեղքը տեսնել միայն ռեսուրսներից իսպառ կտրված ընդդիմադիր կուսակցությունների կամ նրանց լիդերների մեջ. մի օր պետք է հասկանալ, որ այդ ամենն իրենց չէ միայն, որ պետք է, բոլորիս է պետք, քաղաքակիրթ կառավարման համար և պատասխանատվության կիսման համար է պետք։ Հերիք է ամեն ինչում դեպի միջնադար նայել, դեպի առաջ նայելիս շատ ավելի գեղեցիկ պատկերներ կան։ Պարզագույն առաջարկ. երկրի բոլոր տիպի ռեսուրսների վրա մեծ ձեռքը դրած հանրապետականը հանգիստ կարող է օրենսդրական նախաձեռնություն առաջ տանել՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր կուսակցություններին ինչ-որ բանաձևով եղածին ի լրումն զգալիորեն ֆինանսավորելու մասին։

Առաջարկս առաջին հայացքից կարող է քամահրանք առաջացնել իշխող կուսակցության մոտ, բայց եթե մի քայլ էլ առաջ մտածեին, լրիվ այլ բան կտեսնեին դրա տակ։ Ցավոք, մեր կյանքի, դասականի լեզվով ասած, բոլոր «շանտղությունները» առաջանում են երկու քայլ առաջ չնայելու և առաջնային բնազդին ապավինելու պատճառով։ Ցավոք, դեռ այդպես է։

-ՀՀԿ-ն հայտարարել է, որ թարմացնելու է իր կուսակտիվը ու հանդես է գալու նոր դեմքերով: Իսկ ընդդիմությունն իր կազմը թարմացնելու, քաղաքական սերնդափոխության խնդիր չունի՞: Չե՞ք կարծում, որ ընդդիմության 1-ին դեմքերը ևս հոգնեցրել են հայաստանցուն, ու շատ ընդդիմադիր ուժերի ցածր ռեյտինգը նրանց կազմում հենց «հին» դեմքերի առկայությամբ ու առատությամբ է պայմանավորված։

-Ձեր ասած «հին» դեմքերի առատության թեզով Հանրապետական կուսակցությունը շուտով կմրցի Մատենադարանի հետ, հետևաբար, ինչպես նկատում եք, խնդիրն ամենևին էլ դա չէ։ Ու ամենևին էլ չմտածեք, թե ես հիացած եմ բոլոր ընդդիմադիրներով և չեմ սիրում բոլոր իշխանավորներին. քավ լիցի, դա ամենևին էլ այդպես չէ։ Ես սիրում եմ ցանկացած մարդու, ով կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու բաղձալի անձնագիրը։ Հարցը մարդկանց, կամ նրանց հին ու նորի մեջ չէ։ Ընդդիմության և իշխանության, կամ, այս դեպքում, Հանրապետականի դիլեման հետևյալն է. Հայաստանի ապագան որոշելու հարցում մեզ քաղաքական պայքար պե՞տք է, թե՞ ոչ, Հանրապետականի անփոխարինելիության թեզը աքսիո՞մ է, թե՞ վիճարկման ենթակա։ Ի վերջո, քանի՞ անգամ ենք պատրաստվում հավատալ, որ փոխվի։

Մի օր մեր ժողովուրդն ի վերջո բռունցքը խփելու է սեղանին, կասկած չունեմ դրանում, տա՛ Աստված, որ այդ հարվածը քաղաքական դաշտում պարփակվի միայն։

-«Գլոբալ հայեր», «Արդարություն` Հայաստանին»... Վերջին շրջանում էլի մի քանի նախաձեռնություններ ստեղծվեցին սփյուռքում, որոնց նպատակը Հայաստանի ընտրությունների ազատ ու արդար անցկացումն է։ Դժվար չէ գուշակել, որ նրանցից շատերը ստեղծվել են այն պատճառով, որ հայաստանյան ուժերը ամեն ընտրություններին խոսում են ընտրությունների վերահսկման նոր մեխանիզմների մասին, բայց ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով ձախողվում են։ Մեծ հաշվով, նրանք կարո՞ղ են օգտակար լինել Հայաստանին, կամ օգնել կանխել ընտրակեղծիքները առաջիկա համապետական ընտրություններում:

-Համաձայն չեմ, թե Ձեր նշածները զուտ ընտրություններին ուղղված նախաձեռնություններ են։ Այլ բան է, որ ազատ ու արդար ընտրություններն իրոք երկարաժամկետ զարգացում ապրող Հայաստանի և նրա շուրջ գլոբալ հայության ամրապնդման ու վերելքի միակ ճանապարհն են։ Համաձայն չեմ նաև, թե բուն ընտրատեղամասերում վերահսկման նոր մեխանիզմները ձախողվել են։ Հրազդանի քաղաքապետի ընտրությունն օրինակ էր, որ երբ կազմակերպված կանգնում ես, արդյունք ստանում ես։ Ես չեմ խոսում ընտրության արդյունքի մասին՝ հավատացեք, ազնիվ ընտրություններ ապահովելը հինգ անգամ թանկ արժե դրանում հաղթելուց։ Այդ տեսանկյունից ընտրության օրը Հրազդանում Քաղաքացիական պայմանագիրն իսկապես հաղթել է։ Հաղթել է բոլորիս համար ու ցույց է տվել, որ կարելի է հաղթել։ Ցավոք, մինչ ընտրության օրն ընկած ժամանակահատվածի՝ քաղցկեղ դարձած արատավոր երևույթներին՝ վարչական ռեսուրսի մամլիչին, ընտրակաշառքներին և մյուսներին, դեռ դիմակայել չի հաջողվում։ Այ սա հենց այն հարցն է, որի շուրջ ընդդիմությունն առանց մտածելու պետք է միավորվի․ Հրազդանը վկա, դա արդյունք կարող է տալ։ Ավելին, այս հարցում իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միավորվեն, սփյուռքի փորձն էլ միայն ու միայն օգուտ կարող է տալ։ Իսկ ընտրակեղծիքներն հիմնովին արմատախիլ կարող է անել միայն ինքը՝ Նորին գերազանցություն Հայաստանի Հանրապետության ընտրողը։ Խնդիրը միայն դրա գերկարևորության համատարած ընկալումն ապահովելն է, որ դեռ չի ստացվում։

-Նոր կառավարությունը բազմաթիվ քաղաքական հայտարարություններ է արել նոր քայլերի, մարտավարության, փոփոխությունների, նոր գաղափարների վերաբերյալ: Դուք այն գործիչներից եք, որ ավելի հակված է նոր կառավարության քայլերին կասկածամտությամբ մոտենալուն։ Թերևս , դուք առաջիններից էիք, որ գազի և էլեկտրաէներգիայի գնի իջեցումը PR քայլ անվանեցիք, չհավատացիք աշխարհը շուռ տալու՝ Կարեն Կարապետյանի ամբիցիոզ պլանին։ Որտեղի՞ց է այս անվստահությունը Ձեզ մոտ։

- Էլի ոնց որ մի փոքր ծռեցիք իրականությունը։ Ես դատավոր չեմ, որ դատապարտեմ, ես ընդամենը առաջարկություն եմ ներկայացրել, որ եթե աշխարհը շուռ տալու փոխարեն 10 հազար աշխատատեղ ստեղծելու պլան լիներ, կարող է և ստացվեր։ Ինչ վերաբերում է կառավարության խոսքերի հանդեպ կասկածամտությանը, ապա, կարծում եմ, դա միակ ճանապարհն է՝ օգնելու նրանց իրականություն դարձնելու իրենց խոսքերը։ Շատ տարօրինակ կլիներ, եթե կասկածամտություն ունենային կառավարության անդամները կամ չինովնիկները, շատ տարօրինակ կլիներ, եթե չունենային ընդդիմադիրները։ Այս ամենը պետք չէ դիտարկել քաղաքական համատեքստից դուրս, որովհետև զուտ որպես Հայաստանի քաղաքացի ես շահագրգռված եմ, որ կառավարությունը մեծ հաջողությունների հասնի․ դա նաև իմ երկրի ու մեր բոլորի հաջողությունն է լինելու։

-Իսկ չե՞ք կարծում, որ իշխանության անունից հանդես եկող ցանկացած դեմքի հայտարարության, որքան էլ նա նոր ու թարմ լինի, հայաստանցին իրավունք ու դառը փորձ ունի չհավատալու լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ իրեն փորձանոթային մկան կարգավիճակում զգալու: Այս տեսանկյունից, եթե նույնիսկ նոր վարչապետի պլաններն ազնիվ են, նա շահեկան վիճակում չէ, չե՞ք կարծում:

-Մեր ժողովուրդը շատ զգայուն ընկալման համակարգ ունի, վստահեցնում եմ Ձեզ։ Բազմիցս եմ նկատել, թե ինչպես է արագորեն ընկալվում անկեղծ խոսքն ու իրական մտադրությունը։ Ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներն անզոր են խաբել շարքային հայաստանցուն, նա ազնվությունը տեսնում է անգամ դեմքի միմիկայից։ Իշխանության անունից ես խոսում, թե կարկառուն հանրապետականի նկատած՝ ֆեյսբուքյան տականքների ասոցիացիայի անունից, քիչ նշանակություն ունի, եթե դու ազնիվ ես, ազնիվ են քո նպատակներն ու արդյունավետ են քո քայլերը։ Լավ գործ անելու համար մեր վարչապետին ոչինչ չի կարող խանգարել ու մարդիկ պատրաստ կլինեն ծափահարել։

-Օրերս, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ կանեիք, եթե նախագահ լինեիք, դուք ասացիք, որ հրաժարական կտայիք։ Այժմ Ձեզ ցանկանում եմ առաջարկել վարչապետի աթոռը` պայմանով, որ հրաժարական չեք տալու, և խնդրելու եմ նշել այն քայլերը, որոնք կկատարեիք դուք և որոնք չեն արվում այսօր, կամ՝ դեռ չեն արվել: Ձեր հռետորաբանությունից դատելով՝ ավելի շատ գործ, քան խոսք եք ուզում տեսնել: Պետք է ստեղծել 10.000 նոր աշխատատեղ, է՞լ...

-էլի «եթե»-ով հա՞րց։ Մեկ անգամ պատասխանեցի «եթե»-ով սկսվող հարցի, հիմա՝ խնդրեմ։ Զգու՞մ եք մեկ սխալից հետո մարդ ինչքան է ստիպված լինում կրկնել այն։ Դե պատկերացրեք, թե դա որքան վտանգավոր է կառավարության և պետության մասշտաբով։ Հիմա բուն հարցի մասին. Հայաստանին հարկավոր են բարեփոխումներ, դրանց ընթացքը վաղուց արդեն կանգ է առել․ մեծ, համակարգային բարեփոխումներ, իսկ դա անելու համար հանրային վստահություն է պետք, ուղղակի խոսքիդ հավատացող հանրություն է պետք, այլապես կես քայլ էլ չես կարողանա առաջ գնալ։ Հույս արթնացնող ու վստահություն վերականգնող քայլեր են պետք, թեկուզ փոքր, բայց տեսանելի արդյունք տվող։ 10.000 նոր աշխատատեղը հույս արթնացնող ու տեսանելի արդյունք է։ Աղքատությունը շատ է խեղճացրել մեր ժողովրդին, մարդիկ առաջ նայելու հավատ պետք է ունենան։ 10.000 նոր աշխատատեղը հավատ կարող է ներշնչել։ Ճոխ ելույթների ու պետական ապարատի դեմ ինքնամոռաց պատերազմի փոխարեն նոր աշխատատեղ ստեղծեք, պարոնա՛յք։ Դա Ձեզ կտա ամրության պաշար՝ կարծրացած պետական ապարատը ուղղելու համար, հիմա այդ ամրությունը չունեք, դժվա՞ր է նկատել։

-Փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ նոր Կառավարությունը շեղվում է ի սկզբանե սահմանած իր նշաձողից, ու որ ներկա գործընթացները տանում են ժողովրդի վստահության պաշարի սպառման: Վստահաբար հաշվի են առնվել նաև նոր նախարարների մի քանի անհաջող ձևակերպումները, որոնք, մեղմ ասած, ոչ միանշանակ ընկալվեցին լայն հանրության կողմից: Եթե սրա հետ համադրենք ժամանակով ապացուցված այն ճշմարտությունը, որ մեր ժողովուրդը արագ հերոսացնելու և հերոսներից նույն արագությամբ հիասթափվելու ավանդույթ է ձևավորել, վտանգներ տեսնո՞ւմ եք նոր Կառավարության համար:

- Էյնշտեյնն ասում էր, որ ով ուզում է իր աշխատանքի արդյունքը անհապաղ տեսնել, պետք է կոշկակար դառնա։ Էյնշտեյնը սխալվում էր։ Մեր կառավարությունը դատապարտված է անհապաղ արդյունք ցույց տալու, այլապես կլինի Ձեր կողմից նկարագրած հոռետեսական սցենարը։ Բայց այդ արդյունքները պետք է լինեն ոչ միայն անհապաղ, այլև իրական, ոչ ֆեյք արդյունքներ։ Քաղաքի կենտրոնում պատմական շենքի «ռեմբոյական» պայթեցումից չորս օր հետո շենքի քանդման եղանակի մասին սեղանին ցուցադրական ձեռք խփելը աշխատանքի ֆեյք արդյունք է, քաղաքի կենտրոնում շենքերի քանդումն արգելող պատրաստի օրինագիծը մեծ օրակարգի գերեզմանից Խորհրդարանի նիստ բերելն ու ընդունելը՝ իրական արդյունք։ Այնպես որ, ամեն ինչ հենց իր՝ կառավարության ձեռքում է։

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք (տեսանյութ)

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

16:14 • 24/09

2 մլրդ դոլար. Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

16:10 • 24/09

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը Պոգբան էր. Դեշամ

16:09 • 24/09

Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ավագանու ընտրություններին, և փորձում են դրանից հետևություններ անել, այդ փաստարկները ծիծաղելի են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

16:06 • 24/09

Աշխատակազմից այս պահի դրությամբ ոչ ոք չի ազատվել աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարները և պահակը. հերքում Հրազդանի համայնքապետարանից

16:01 • 24/09

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

15:52 • 24/09

Դ. Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող Ա. Գևորգյանին, շրջել հոսպիտալում (լուսանկարներ)

15:49 • 24/09

Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել. Կարիուս

15:45 • 24/09

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները. ՀՅԴ ԳՄ

15:43 • 24/09

«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)

15:39 • 24/09

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում. Արա Բաբլոյան

15:29 • 24/09

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

15:24 • 24/09

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:21 • 24/09

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն այլ դասավորություններ, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն. Ալեքսանդր Ցինկեր

15:19 • 24/09

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:17 • 24/09

Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան

15:14 • 24/09

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

15:14 • 24/09

«Ռոման» կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:10 • 24/09

«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

15:03 • 24/09

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

14:58 • 24/09

«Բարսելոնան» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող

14:55 • 24/09

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

14:54 • 24/09

Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան

14:51 • 24/09

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության մոդել կառուցում. «Կոմերսանտ»-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

14:48 • 24/09

Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է

14:48 • 24/09

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

14:46 • 24/09

Եթե ավագանու ընտրությունները զուտ ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ, վարչապետը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել. Էդմոն Մարուքյան

14:44 • 24/09

Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք

14:37 • 24/09

Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:35 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Ալեքսանդր Ցինկեր

14:29 • 24/09

Ապօրինի շինարարությունները և հողազավթումները կանխարգելելու համար պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ. խորհրդակցություն քաղաքապետարանում

14:27 • 24/09

Ընտրախախտումներ ամբողջ օրվա ընթացքում մենք գրեթե չենք ստացել. քաղաքական ուժերն ընդունում են Երևանի ավագանու ընտրության արդյունքները

14:18 • 24/09

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան

13:49 • 24/09

Վաղը կձևավորվի աշխատանքային խումբ, և կքննարկենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին հուզող խնդիրները. Արմեն Փամբուխչյան

13:48 • 24/09

Հրապարակվել են Ռոմանովների ցարական ընտանիքի՝ մահապատժից առաջ արված ու մինչ այս անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

13:47 • 24/09

Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան

13:42 • 24/09

Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ

13:40 • 24/09

Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում

13:40 • 24/09

Վարչապետի որոշմամբ՝ Է. Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

13:30 • 24/09

24 ժամում՝ 124 կմ. 85-ամյա բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

13:18 • 24/09

Նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. Տ. Մուկուչյանը՝ լռության օրը «Անկախ դիտորդի» հրավիրած ասուլիսի մասին

13:17 • 24/09

Ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթը. 82% – ը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին. Ա. Ղազինյան

13:12 • 24/09

Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն. լրատվամիջոցներ

12:59 • 24/09

ՊԲ ավիացիան մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնելու

12:57 • 24/09

ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք. Վահե Էնֆիաջյան

12:53 • 24/09

Կատարված աշխատանքի գնահատականները դրական են, իսկ ընտրողների մասնակցության թիվը խոսում է բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

12:52 • 24/09

Մոնիկա Բելուչին, Կառլա Բրունին ու մյուս գեղեցկուհիները D&G-ի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)

12:52 • 24/09

Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

12:50 • 24/09

Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»

12:48 • 24/09

Երևանի նոր ավագանու մանդատ կստանա 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

12:41 • 24/09

Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

12:40 • 24/09

«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է կանաչավուն, բուսական զանգված

12:35 • 24/09

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

12:29 • 24/09

ՄԻՊ–ն աջակցում է մարզերում բնակվող կանանց մասնակցությունը տնտեսական կյանքին․ քննարկում Խաչիկ գյուղում

12:28 • 24/09

Գյուղատնտեսության նախարարը վրաց գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության լայն շրջանակ

12:28 • 24/09

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը՝ 48,5 մլն ՀՀ դրամ. ՔԿ

12:27 • 24/09

«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %. ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը

12:24 • 24/09

Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները. Գ. Ծառուկյան

12:21 • 24/09

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ

12:19 • 24/09

Երևանի վարչական շրջաններում ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայները. ամփոփ

12:19 • 24/09

Mundo Deportivo. Մեսսին նույնպես ներկա չի գտնվի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

12:16 • 24/09

Սա իրականում հանրաքվե էր՝ ՀՀ-ում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով. Լևոն Զուրաբյանը՝ ավագանու ընտրությունների մասին

12:15 • 24/09

Աստղաբույլ. Ջեյ Լոն ուշագրավ լուսանկար է հրապարակել Ջեսիկա Ալբայի, Դուա Լիպայի, Becky G-ի ու Սոֆյա Վերգարայի հետ

12:11 • 24/09

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված

11:58 • 24/09

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

11:57 • 24/09

7,8 մլն դոլար. Aston Martin-ը Zagato-ի հատուկ մոդելները միայն զույգով կվաճառի

11:55 • 24/09

Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Ն. Փաշինյան