Այլընտրանք ավանդներին. «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն՝ «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության միջոցով նոր պարտատոմսեր կթողարկի

14:30 • 14.11.16



«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, հաշվի առնելով անցյալ տարի իր կողմից թողարկված պարտատոմսերի արդյունավետությունը և պահանջարկը, որոշել է այս տարվա նոյեմբերի 24-ին թողարկել նոր պարտատոմսեր, որոնց թողարկումը և տեղաբաշխումն իրականացնելու է «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը: Վաղինակ Սարոյանը նշեց, որ պարտատոմսերի թողարկումն առավել ժամանակակից և քաղաքակիրթ այլընտրանք է ավանդներին և վերջիններիս համեմատ ապահովում է առավել գրավիչ տոկոսադրույք:

-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում պարտատոմսերի թողարկման կարևորությունը և արդյունավետությունը:

-Ֆինանսական շուկայում կան մի շարք գործիքներ, որոնք ազատ դրամական միջոցները ավելի ճիշտ տնօրինելու և դրանցից եկամուտ ստանալու միջոց են հանդիսանում, դրանցից են՝ ավանդները, պարտատոմսերը և այլն: Արտասահմանյան շուկայում մեծամասնությունը վաղուց արդեն հասկացել է, որ միայն ավանդին նախապատվություն տալը աբսուրդ է, և ֆինանսական շուկայում կան առավել առաջադեմ այլընտրանքներ, որոնց թվին են պատկանում պարտատոմսերը, բաժնետոմսերը և այլ արժեթղթեր: Նույնը փորձում ենք աստիճանաբար իրականացնել նաև Հայաստանում: Բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում կա կորպորատիվ պարտատոմսեր թողարկելու փորձը՝ որպես այլընտրանք ավանդներին:

-Որո՞նք են պարտատոմսերի առավելությունները ավանդների նկատմամբ:

-Պարտատոմսերն ունեն մի շարք առավելություններ. նախ ամենակարևորը՝ ժամկետային ավանդի դեպքում պայմանագիրը ժամկետից շուտ խզելիս, տոկոսադրույքներն ամբողջությամբ չեն վճարվում և կատարվում է տոկոսադրույքների վերահաշվարկ, իսկ պարտատոմսերի դեպքում անկախ դրանց մարման ժամկետից, ստանում եք վաճառքի օրվա դրությամբ կուտակված ձեր եկամուտը, ինչպես նաև որպես լրացուցիչ եկամտի աղբյուր կարող է լինել պարտատոմսերի գնի թանկացումը՝ պահանջարկի մեծացման հաշվին: Որպես առավելություն կարելի է նշել նաև, որ պարտատոմսերն իրացվելի ակտիվներ են և կարելի է ցանկացած ժամանակ  դրանք վաճառել:

-Հայտնի է, որ անցյալ տարի «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն թողարկել է պարտատոմսեր, որոնց  տեղաբաշխումն  իրականացրել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն,  ինչպիսի՞ արդյունքներ են եղել այդ թողարկումից:

-Մինչ այդ ֆինանսական կառույցներից պարտատոմսեր թողարկել էին հիմնականում որոշ բանկեր, իսկ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն մասնավոր կապիտալով առաջին ֆինանսական ոչ բանկ կազմակերպությունն էր, որ թողարկեց պարտատոմսեր: Պարտատոմսերի  առաջին թողարկումը և տեղաբաշխումն իրականացվեց 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար և 100 միլիոն ՀՀ դրամ ծավալներով՝ համապատասխանաբար 9,5% և 15% տարեկան եկամտաբերությամբ: Թողարկման և տեղաբաշխման արդյունքներն արդեն գոհացուցիչ էին. դոլարային պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 122%, իսկ դրամայինի նկատմամբ՝ 161%: Յուրաքանչյուր թողարկված պարտատոմսի կայացված լինելու փաստը ապացուցում են երկրորդային շուկայում դրանով կատարված գործարքների ծավալները: Վերջին մեկ տարվա ընթացքում դոլարային պարտատոմսերով իրականացվել են մոտ 510 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառքի գործարքներ, իսկ դրամային թղթերով՝ մոտ 5 միլիոն ՀՀ դրամի չափով: Ողջունելի է նաև այն, որ բացի ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներից, պարտատոմսեր ձեռքբերողների մեջ մեծ թիվ էին կազմում նաև տվյալ ոլորտի հետ կապ չունեցող անձինք: Նշեմ նաև, որ նշված դրամային պարտատոմսերն այս տարի արդեն հաջողությամբ կմարվեն:

-Ի՞նչ պայմաններով է իրականացվելու նոր պարտատոմսերի թողարկումը: 

- «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի նոր պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 24-ին՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում: Կտեղաբաշխվեն 1 միլիոն ԱՄՆ դոլար և 200 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր՝ համապատասխանաբար 9% և 14 % տարեկան եկամտաբերությամբ: Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, իսկ «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը հանդես կգա որպես շուկա ստեղծող, այսինքն յուրաքանչյուր աշխատանքային օր վերջինս կկատարի «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի երկկողմանի գնանշում՝ առք ու վաճառքի: Թողարկվող թղթերի նկատմամբ կա բավականին մեծ հետաքրքրվածություն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Պարտատոմսեր ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել բանկերին կամ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անդամ ներդրումային ընկերություններին, որոնք իրենց համար առաջնային տեղաբաշխման ժամանակ ձեռք կբերեն որոշակի քանակությամբ պարտատոմսեր: Պարտատոմսերի թողարկումը  «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի կողմից ֆինանսական գործիքի օգտագործմամբ միջոցների ներգրավում է, իսկ մեր կողմից, որպես թողարկման և տեղաբաշխման կազմակերպիչ, այն ֆինանսական շուկայի ակտիվացման նպատակ է հետապնդում:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում տվյալ շուկայի նկատմամբ մարդկանց պասիվությունը, արդյոք այն կապո՞ւմ եք վստահության պակասի, ռիսկերի հետ, և արդյոք պարտատոմսերի թողարկումն ապագային միտված քայլ եք համարում:

- Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում իր միջոցների տնօրինման ձևը: Շատ մարդիկ գերադասում են ավանդ ներդնել և պասիվ ձևով եկամուտ ստանալ, սակայն որոշ մարդիկ, լսելով և շահագրգռվելով առաջարկվող տոկոսներով, աստիճանաբար ակտիվություն են ցուցաբերում պարտատոմսերի ձեռքբերման հարցում: Միշտ համարել եմ և շարունակում եմ համարել պարտատոմսերի թողարկումը որպես ավելի քաղաքակիրթ և ժամանակակից ֆինանսական ներդրման ուղի: Եթե համադրեմ 2007 թվականի հետ, երբ թողարկումների քանակը բավականին քիչ էր՝ մոտ 3-5 թողարկում, ապա հիմա այն կազմում է մոտ 20-25 թողարկում: Այնպես որ, ծավալային և քանակական աճի միտումն ակնհայտ է: Բացի դրանից՝ իրենց հաշիվներում տեսնելով արժեթղթերի առկայության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ստանալով հաշվետվություններ արժեթղթերի գների վերաբերյալ, բորսայի կայքում տեսնելով այդ օրվա ընթացքում տեղի ունեցած գործարքների գները և ծավալները՝ մարդկանց մոտ վստահության զգացում է առաջանում: Այդ գործընթացում բավականին մեծ դեր ունի նաև տեղեկատվությունը. այստեղ կարելի է նշել ԶԼՄ-ների դերը, որոնց կողմից կատարված ճիշտ ու համակողմանի լուսաբանումները կարող են մեծացնել նման գործիքների վերաբերյալ մարդկանց տեղեկացվածության և իմացության աստիճանը: Այս ամենի արդյունքում ակնհայտորեն աճում է տվյալ ֆինանսական գործիքներից օգտվող մարդկանց թիվը:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում թողարկվող պարտատոմսերի երաշխավորությունը:

- Պարտատոմսերի թողարկման հարցում մեծ նշանակություն ունի թողարկողի ֆինանսական կայուն վիճակը. այս առումով կարող ենք նշել, որ թողարկող ընկերությունը՝ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն,  լինելով ֆինանսական կառույց,  մշտական վերահսկվում է ոլորտը կարգավորող մարմնի՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, և իր գործունեության ողջ ընթացքում պահպանել է վերջինիս սահմանած նորմատիվների սահմանաչափերը, մշտապես աշխատել է շահույթով և ունի բավականին բարձր ֆինանսական ցուցանիշներ: Ինչպես նաև պարտատոմսերի թողարկման գործընթացները մշտապես գտնվում են ՀՀ Կենտրոնական բանկի և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անընդհատ վերահսկողության տակ:

 

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:44 • 23/09

ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

20:41 • 23/09

Նախկինում գազելներով տանում էին քվեարկելու իշխանության օգտին, հիմա այդ պրակտիկան չկա, և մասնակցության առումով ավելի բնական ցուցանիշ է լինելու. քաղաքագետ

20:41 • 23/09

Նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, իսկ երկու ուժ ընդհանրապես գումար չեն ծախսել

20:33 • 23/09

Տարոն Մարգարյանը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

20:31 • 23/09

Հոնկոնգում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Չարլզ Կաոն

20:25 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

20:18 • 23/09

Երեկոյան 20:00-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը

20:04 • 23/09

Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ)

19:44 • 23/09

Շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնի բնակիչները կողմ են քվեարկել փարաջա կրելն արգելելուն

19:40 • 23/09

«Ռոման» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

19:33 • 23/09

Խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ծրարը առանց դրոշմանիշի գցել են քվեատուփը, քաշքշուկ են սկսել. «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից գրանցված ընտրախախտումները

19:31 • 23/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը տեսանյութ է հրապարակել Գեղարդի վանքից

19:23 • 23/09

Ընտրակեղծարարներն այսօր մնացին տանը, հուսամ՝ ընդմիշտ. Արմեն Բաղդասարյան

18:58 • 23/09

«Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

18:51 • 23/09

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

18:46 • 23/09

18։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

18:37 • 23/09

Ժամը 18։00-ի դրությամբ ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:23 • 23/09

Թվանկարչություն, ուռճացված մասնակցություն ընտրություններին չկա. Արմեն Մարտիրոսյան

18:21 • 23/09

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել Այդահո նահանգում (լուսանկարներ)

18:20 • 23/09

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արցախին» (տեսանյութ)

18:17 • 23/09

Ժամը 17:00-ի դրությամբ  ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի՝ ընտրողների 34.72%-ը

18:15 • 23/09

Ժամը 15:00-ի դրությամբ կոպիտ խախտումներ, կուտակումներ, ընտրակաշառքի դեպքեր ու կեղծ դիտորդներ չենք նկատել. Ավետիք Իշխանյան

17:52 • 23/09

Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ

17:45 • 23/09

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:34 • 23/09

Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

17:30 • 23/09

«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին

17:21 • 23/09

Սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունները հենց այդպիսին էլ լինում են, ստուգատեսը կդառնան երկրորդ ընտրությունները. Հ. Տեր-Աբրահամյան

17:19 • 23/09

Էրդողանն ասել է՝ որն է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը

17:17 • 23/09

Մնացական Բիչախչյանը պարզաբանել և հաստատել է իր ստացած ինֆորմացիան, համաձայն որի՝ ընտրացուցակում մահացած մարդ է ընդգրկված եղել

17:06 • 23/09

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:04 • 23/09

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում

17:01 • 23/09

Այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում. «Ժառանգություն»

16:56 • 23/09

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

16:54 • 23/09

Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում

16:53 • 23/09

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)

16:50 • 23/09

ՀՀ ոստիկանությունում ժամը 15-ի դրությամբ ստացվել է 33 ահազանգ

16:49 • 23/09

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 10 հեռախոսազանգ

16:46 • 23/09

6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)

16:42 • 23/09

Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com

15:10 • 23/09

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Bloomberg

15:08 • 23/09

ԲՀԿ-ի վստահված անձի մասնակցությամբ ընտրատեղամասում միջադեպ է եղել. «Անկախ դիտորդ» դաշինքը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

14:58 • 23/09

Երևանում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած Mercedes S63 մակնիշի ավտոմեքենայի վրա

14:56 • 23/09

Ավագանու ընտրությունները կպարզեն, թե քաղաքական նոր իրավիճակում ուժերի հարաբերակցության պատկերն ինչպիսին է. Հ. Բադալյան

14:53 • 23/09

Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը, որ մահացածի անուն կա ընտրացուցակում, չի համապատասխանում իրականությանը. Մ. Բիչախչյան

14:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

14:32 • 23/09

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

14:27 • 23/09

Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ որպես մոդել ցուցադրության է մասնակցել (լուսանկարներ, տեսանյութ)

14:25 • 23/09

Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել. Մնացական Բիչախչյանը պարզաբանել է

14:21 • 23/09

Չէի պատկերացնում, որ Ազարն այսքան լավն է. Կովաչիչ

14:21 • 23/09

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան

14:18 • 23/09

Արսեն Հարությունյանը` երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

14:11 • 23/09

Բրազիլիայում հեծանվորդը խոշոր վթարից հետո ինքնուրույն ոտքի է կանգնել՝ կարծես բան չի պատահել (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 23/09

Մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում. Հայկ Մարության (տեսանյութ)

14:04 • 23/09

Նախկին ընտրությունների ժամանակ կուտակումներ կային, իսկ հիմա նման բան չկա․ «Իմ քայլ»-ի վստահված անձ

14:02 • 23/09

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

14:00 • 23/09

Ահազանգեր են եղել, իրավապահները կատարել են իրենց պարտականությունը. Ա. Միրզոյանը` ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության մասին

13:56 • 23/09

Ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» 11 հեռախոսազանգ է ստացվել

13:54 • 23/09

ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել. 13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ

13:48 • 23/09

ԲՀԿ շտաբից ահազանգում են ՔՊ-ական հանձնաժողովի անդամի քարոզչության ու հակաքարոզչության մասին

13:46 • 23/09

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

13:41 • 23/09

Բ. Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Ա. Հովսեփյանին

13:36 • 23/09

Մինչ 12:00-ն ստացվել է իրավախախտման  մասին 10 տեղեկություն. Մերուժան Հակոբյան

13:35 • 23/09

Մենք չէինք ցանկանում վաճառել Ռոնալդուին. Ֆլորենտինո Պերես

13:32 • 23/09

Իսրայելցի օդաչուները միտումնավոր են թաքնվել ռուսական օդանավի հետևում. ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

13:23 • 23/09

Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. Վահագն Խաչատրյան

13:23 • 23/09

US Open-ի չեմպիոնուհի Նաոմի Օսական պարտվել է Տոկիոյի մրցաշարի եզրափակչում (տեսանյութ)

13:09 • 23/09

9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի և խնդիրների

13:08 • 23/09

Բաքվում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

13:06 • 23/09

Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. Երևանի ավագանու ընտրություններում 12:30-ի դրությամբ գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ

12:57 • 23/09

Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

12:51 • 23/09

Գիտեինք, որ «Էսպանյոլի» դեմ բարդ հանդիպում է լինելու. Լոպետեգի

12:48 • 23/09

Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում

12:47 • 23/09

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 100.000-200․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ

12:45 • 23/09

Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

12:42 • 23/09

Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

12:41 • 23/09

990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել