Ոուս ոստիկանները ֆլեշմոբի շրջանակում մանեքեն են ձևացել (տեսանյութ)

12:45 • 16.11.16

Ռուսական Վլադիվոստոկ քաղաքի ոստիկանության աշխատակիցները մասնակցել են Mannequin Challenge համացանցային ֆլեշմոբին, որի շրջանակում մասնակիցները մանեքեն են ձևանում և անշարժ մնում, մինչև նրանց տեսագրում են:


Lenta.ru
-ն գրում է, որ տեսահոլովակում ոստիկաններն անշարժանում են ամերիկյան Rae Sremmurd հիփ-հոփ դուետի Black Beatles ft. Gucci Mane երգի տակ և ձևացնում՝ իբր կատարում են իրենց ամենօրյա պարտականությունները:


Նշվում է, որ համացանցի օգտատերերը խանդավառությամբ են ընդունել ոստիկանների գաղափարը՝ ասելով, որ Վլադիվոստոկի ոստիկանության աշխատակիցները հետևում են համացանցի վերջին թրենդներին: