Վանաձորում 21-ամյա երիտասարդ է սպանվել
Վանաձոր քաղաքում 1995 թվականին ծնված երիտասարդի դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը։
«Նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:30-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կենսաբանական մահով Վանաձորի Երևանյան խճուղու 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է անհայտ քաղաքացու դի գետնին ընկած վիճակում»,-ասաց նա:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հայտնեցին, որ օպերատիվ խումբը մեկնել դեպքի և պարզել դիակի ինքնությունը.«Հայտնաբերվել է Հարություն Ա.-ի դին՝ թիկունքի, որովայնի և աջ ձեռքի շրջանում կտրած ծակած վնասվածքներով»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:










