Վիկտոր Դալլաքյանի կուսակցության համագումարը՝ դեկտեմբերի 23-ին
Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է ներկայացրել պետռեգիստրում առ այն, որ դեկտեմբերի 23-ին «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում տեղի կունենա կուսակցության արտահերթ 7-րդ համագումարը:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արդարադատության նախարարության պետռեգիստրի Azdarar.am կայքից:
Ըստ կայքում տեղադրված հայտարարության` համագումարի օրակարգում լինելու է հինգ հարց՝ կուսակցության ծրագրի փոփոխություն, կուսակցության կանոնադրության փոփոխություն, ընտրություններ, համագումարի բանաձևի ընդունում, այլ հարցեր:










