Հայտնի է դարձել Maxim ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենասեքսուալ կինը
Maxim ամսագրի ամենամյա վարկածով Ռուսաստանի ամենասեքսուալ կին է ճանաչվել երգչուհի Վերա Բրեժնևան, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Բրեժնևան արդեն չորրորդ անգամ է ճանաչվել որպես երկրի ամենագեղեցիկ կին. նա ցուցակը գլխավորել է նաև 2007, 2012 և 2015 թվականներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է դերասանուհի Նատալյա Ռուդովան, երրորդը` 2013 թվականի հաղթող Իրինա Շեյքը: Չորրորդ տեղում հայտնվել է դերասանուհի Աննա Հիլկևիչը, իսկ հինգերորդ տեղում` երգչուհի Աննա Սեդոկովան:
Կայքը գրում է, որ վարկանիշը կազմվել է ընթերցողների և փորձագետների քվեարկության հիման վրա:









