Մայամիում բնակվող կուբացիները «տոնել» են Կաստրոյի մահը (տեսանյութ)

13:38 • 26.11.16

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում բնակվող կուբացիները դրոշներով դուրս են եկել փողոց և հրավառություն արել հեղափոխական Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ:

The Hollywood Reporter-ը գրում է, որ երթն անցկացվել է Փոքր Հավանա թաղամասում: Հավաքվածները թավաներ և կաթսաներ են բերել իրենց հետ և վանկարկել «Կուբան ազատ է», «Ազատություն» կարգախոսներ:

Հիշեցնենք, որ իննսուն տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն: