Կոլումբիայում բրազիլական ֆուտբոլային թիմի տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. կան ողջ մնացածներ (թարմացված)

10:09 • 29.11.16

10.59  Կոլումբիայի Մեդելյին քաղաքի օդանավակայանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով կա 6 ողջ մնացած։

 

 

10.51 

Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից հետո կա 5 ողջ մնացած, հայտնում է 360 Radio Colombia-ն՝ տեղի հիվանդանոցներից մեկին հղումով։ 


Նրանց վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում:

 

Հստակեցվում է, որ ինքնաթիռը կործանվել է լեռնային տեղանքում, ինչի պատճառով վթարի վայր հասնելը դժվարանում է:


Նշվում է, որ Կոլումբիայում կործանված ինքնաթիռում եղել է 81 մարդ՝ 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Ինքնաթիռում են եղել բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմի 27 ֆուտբոլիստ և լրագրողներ:

 

 

10.09 Կոլումբիայում 72 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, հայտնում է The Washington Post-ը: Ինքնաթիռը դուրս է եկել Բոլիվիայից և կործանվել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի օդանավակայանի ճանապարհին:


Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում է եղել «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային թիմը:


Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 27 ֆուտբոլիստ, ինչպես նաև՝ լրագրողներ:


«Շապեկոենսե»-ի առաջիկա խաղը պետք է լիներ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչում կոլումբիական «Ատլետիկո Նասյոնալ»-ի հետ:


Դեռ պարզ չէ, թե արդյոք կան ողջ մնացածներ: