Հալեպում շարժական ռազմական հոսպիտալի հրթիռակոծությունից ռուս երկրորդ բուժաշխատողուհին է մահացել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրորդ ռուս բուժաշխատողուհու մահվան մասին, որը վիրավորվել է սիրիական Հալեպի շարժական ռազմական հիվանդանոցի ընդունարանում ընկած ականի պատճառով. հայտնում է Lenta.ru-ն։
«Ռուս և սիրիացի բժիշկներն արել են իրենցից կախված ամեն ինչ բուժաշխատողուհուն փրկելու համար, սակայն պարզվեց, որ ծանր վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են», — ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ն միջազգային կազմակերպություններից պահանջել է դատապարտել «Հալեպի խաղաղ բնակչությանն օգնություն ցուցաբերող ռուս ռազմական բուժաշխատողների դիտավորյալ/կանխամտածված սպանությունը», և խոստացել, որ «այսպես կոչված ընդդիմության գրոհայինների տվյալ հանցագործությունը կհետաքննվի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր շարժական ռազմական հոսպիտալի ռմբակոծությունից մեկ ռուս բուժքրոջ մահվան մասին+










