47 ուղևորի տեղափոխող պակիստանյան ինքնաթիռը կորել է ռադարներից
Pakistan International Airlines ավիաընկերության ինքնաթիռը կորել է ռադարներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Dawn տեղական թերթին հղումով:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ինքնաթիռում գտնվում է 47 ուղևոր: Մանրամասները պարզվում են:
Ավելի վաղ «Ֆրանս-Պրես» գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվում է 37 ուղևոր:
Նշվում է, որ ինքնաթիռն իրականացնում էր Չիտրալ (Խայբեր-Պախտունխվա շրջան) - Իսլամաբադ չվերթը:










