Սիրիացի զինվորականները 3 հազար խաղաղ բնակիչ են դուրս հանել Արևելյան Հալեպից

19:16 • 09.12.16

Դեկտեմբերի 9-ին սիրիացի զինվորականները զինված ընդդիմության գրոհայինների գրաված Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերից ավտոբուսներով դուրս են հանել մոտ 3 հազար խաղաղ բնակիչ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Al Mayadeen-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքի արևելյան թաղամասերի բնակչության տարհանման գործողությունը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 07:00-ին և տևել մինչև կեսօր: Ապաստաններ ժամանելուն պես բնակիչներին սննադմթերք և խմելու ջուր է տրամադրվել:

Նշվում է, որ մի քանի հարյուր մարդ ապաստարան հասնելու համար ոտքով անցել է մոտ 8 կիլոմետր, քանի որ ավտոբուսներում բավական տեղ չի եղել: