500 կիլոգրամ կշռող աշխարհի ամենածանրաքաշ կինը մեկնում է Հնդկաստան` պայքարելու կյանքի համար

21:56 • 12.12.16

Եգիպտոսի բնակչուհի Էման Ահմեդը համարվում է աշխարհի ամենածանրաքաշ կինը. նրա ընտանիքի հաղորդմամբ` նա կշռում է 500 կիլոգրամ:

«Էմանը չի ապրել իր կյանքը բոլորի պես: Նա չի վայելել իր մանկությունը կամ երիտասարդությունը: Նա արդեն 36 տարի շարունակ պայքարում է իր հիվանդության դեմ», - պատմել է կնոջ կրտսեր քույր և դայակ Շաիմա Ահմեդը CNN-ին:

Էմանի ընտանիքի անդամների խոսքով` ավելի քան երկու տասնամյակի ընթացքում նա համարյա դուրս չի եկել իր ննջասենյակից: Անկարող լինելով շարժվել կամ շփվել` նա իր օրերն անցկացնում է սենյակում:

Աղբյուրի հաղորդմամբ` Շաիմաի նախաձեռնած սոցիալական-լրատվական արշավի շնորհիվ ընտանիքն այժմ նոր հույսեր ունի. Էմանի ջանքերը գրավել են Մումբաի քաղաքում բնակվող նշանավոր բժիշկ Մուֆացալ Լակդավալայի ուշադրությունը, ով Էմանին Հնդկաստան բերելու նպատակով դրամաքային նախաձեռնություն է մեկնարկել:

Նշվում է, որ բժիշկը մտադիր է մի շարք վիրահատական գործընթացներ ձեռնարկել, որոնք նրա քաշը կիջեցնեն մոտավորապես մինչև 100 կիլոգրամ:

«Նա ամեն օր պայքարում է իր կյանքի համար: Այս պահի դրությամբ և տվյալ իրավիճակում անհնարին է կանխատեսել, թե ինչքան նա կապրի», - ասել է բժիշկը: