Մոսկվայի սահադաշտն ամենամեծն է ճանաչվել աշխարհում (լուսանկարներ)

18:39 • 13.12.16

Ռեկորդների համաշխարհային ակադեմիան (The World Record Academy) Մոսկվայի Ազգային տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում բացված սահադաշտն ամենամեծ արհեստական մերկասառույցն է ճանաչել ողջ աշխարհում:

Ինպես ներկայացնում է Euromag-ը, 2008-ից ի վեր այդ տիտղոսը կրում էր Մեխիկոյի գլխավոր հրապարակում գտնվող սահադաշտը: Ակադեմիայի դատավորները խոստովանել են, որ սխալ են թույլ տվել չափումներում և նոր ռեկորդակիր են անվանել մոսկովյան հրապարակում գտնվող սահադաշտը:

Բացի սահադաշտի չափսերից, Ռեկորդների համաշխարհային ակադեմիան կարևորել է նաև սառցադաշտի ենթակառուցվածքները. սահադաշտի հյուրերի համար տաք հանդերձարաններ, վերահսկողության տեսախցիկներ, չմուշկների վարձույթ և հարամարավետ սրճարան է կառուցվել: