Արմեն Վիրաբյանը, ում վերագրվում է Բաքվին հանձնվելու մտադրություն, տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին (տեսանյութ)

14:07 • 13.12.16

Քաղաքացիական ակտիվիստ, Րաֆֆի Հովհաննիսյանի նախկին վստահված անձ Արմեն Վիրաբյանը հանդես է եկել տեսաուղերձով։ Դիմելով հայ ժողովրդին՝ նա հայտնել է, որ կատարվածը թյուրիմացություն է:

«Դա թյուրիմացություն էր՝ կապվել Haqqin az-ի հետ, ես ոչ մի տեսակի բաներ չեմ ստորագրել Ադրբեջանի հետ կապված, Ալիևի հետ կապված»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել էր նրա նամակը, որում նա դիմում է Ադրբեջանի նախագահին և խնդրում ապահովել իր անվտանգությունը` ստորագրելով նաև հակահայկական դեկլարացիա:

Նրան վերագրվող նամակում, վերջինս իբր հայտնում է, որ ստիպված է եղել փախչել Հայաստանից, քանի որ ժամանակին հանդիսացել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը և խնդրում է օգնել իրեն՝ այլ՝ երրորդ երկրից քաղաքական ապաստան ստանալու հարցում:

Մանրամասները` տեսանյութում։