Պատգամավորներն ու լրագրողները ձնագնդի են խաղում (տեսանյութ)

12:57 • 15.12.16

Ազգային ժողովի այգում լրագրողներն ու պատգամավորները ձնագնդի են խաղում:

Պատգամավորներից ամենաակտիվը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ու Մարգարիտ Եսայանն են:

Հովհաննես Սահակյանն անգամ ձնագնդիով խփեց  այդ ճանապարհով անցնող «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ու խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ նրանց այսկերպ հրավիրելով մասնակցել խաղին, սակայն վերջիններս շտապեցին իրենց աշխատասենյակներ:

Լրագրողները հրավիրեցին նաև այդտեղով անցնող հանրապետական Գագիկ Մելիքյանին, սակայն վերջինս ասաց, որ շտապում է, գործեր ունի: