Ռոնալդ Ռեյգանը դագաղում կշրջվեր, եթե իմանար՝ որքան մարդ է ԱՄՆ-ում աջակցում Պուտինին. Օբամա
Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը դագաղում կշրջվեր, եթե իմանար՝ իր աջակիցներից որքան մարդ է աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է businessinsider.com-ը։
«Ընտրություններից հետո կատարվել է ուսումնասիրություն, որի ժամանակ մենք տեսանք, որ հանրապետական ընտրողների 37 տոկոսն աջակցում է Պուտինին։ Հանրապետական ընտրողների ավելի քան մեկ երրորդն աջակցում է Պուտինին՝ Պետանվտանգության կոմիտեի նախկին գործակալին։ Ռոնալդ Ռեյգանը կարող էր շրջվել դագաղում»,- ասել է Օբաման ուրբաթ Վաշինգտոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ։
Թե՛ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, թե՛ ընտրվելուց հետո նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին։











