Անկարայում ՌԴ դեսպանին սպանողը թուրք ոստիկան է
Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանողը թուրք ոստիկան է՝ 1994 թվականին ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, միջադեպը տեղի է ունեցել «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով ցուցահանդեսի ընթացքում, որի ընթացքում ելույթ է ունեցել Կառլովը։
Ցուցասրահ մտնելու համար Ալթընթաշը օգտագործել է ոստիկանական իր վկայականը։
Ականատեսները նրան թիկնապահ են կարծել։ Նա դեսպանի վրա կրակել է թիկունքից՝ այն պահին, երբ վերջինս ավարտում էր իր ելույթը։
Մարդասպանի՝ ոստիկան լինելու հանգամանքը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է նաև Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը։










