Սպիտակի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 2 երեխայի դի և նրանց մայրը՝ կախված վիճակում
Սպիտակ քաղաքում քիչ առաջ կախված է հայտնաբերվել 2 երեխաների մայրը, իսկ ննջասենյակում անկողնու մեջ հայտնաբերվել են նրա 2 երեխաների դիերը:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կինը երեխաների հետ վարձով է ապրել Սպիտակ քաղաքում: Եկել է Հարթագյուղից: 45-ամյա կնոջ 2 աղջիկ երեխաները 5 ու 7 տարեկան են: Թե ինչն է եղել պատճառը, քաղաքապետը դժվարացավ ասել:
Ոստիկանությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում Այգեստան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրուհու դին՝ կախված վիճակում, իսկ քիչ անց մյուս ննջասենյակում հայտնաբերել են երկու երեխաներին՝ մահացած։
Հարցին, թե երեխաների մարմինների վրա կա՞ն արտաքին բռնության հետքեր, այսինքն` կարելի՞ է խոսել այն մասին, որ նրանք սպանված են, ոստիկանությունից հայտնեցին, որ ոչինչ չեն կարող ասել, այս պահին օպերատիվ խումբը այնտեղ է, կատարվում է քննություն:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կինը խեղդամահ է արել երեխաներին։










