ԱՄՆ Պետդեպը դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա իրականացված հարձակումը
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտում է Անկարայում տեղի ունեցած հարձակումը ՌԴ դեսպանի նկատմամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:
«Մենք դատապարտում ենք բռնության այդ քայլը, որտեղից էլ որ այն գա: Մտքով և աղոթքներով մենք նրա հարազատների հետ ենք», - հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը` մեկնաբանելով ռուս դիվանագետի դեմ իրականացված մահափորձի մասին լուրը:
Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանը սպանվել է Անկարայում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ: Անհայտ անձը ներխուժել է պատկերասրահ և կրակել դեսպանի ուղղությամբ: Ստացված հրազենային վնասվածքից դեսպան Անդրեյ Կառլովը մահացել է: Հարձակվողին ևս վնասազերծել են ոստիկանները:










