Բեռլինում բեռնատարի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բեռլինի կենտրոնում, որտեղ բեռնատարն ընթացել է մարդկանց ամբոխի միջով, զոհերի թիվը հասել է 12-ի, հաղորդում է Բեռլինի ոստիկանությունը Twitter-ի իր միկրոբլոգում:
Բացի այդ, հոսպիտալացվել է 48 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի և 50 վիրավորի մասին:
«Այսօր Բրայտշայդպլատտցում կյանքից զրկվել է 12 մարդ, 48-ը գտնվում է հիվանդանոցում: Նրանցից ոմանք ծանր վնասվածքներ ունեն»,- հաղորդում է Բեռլինի ոստիկանությունը:
Բեռլինի կենտրոնական սուրբծննդյան շուկայում բեռնատարի վարորդը մեքենայով բախվել էր շուկայում հավաքված ամբոխին: Ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ վարորդին, երկրորդ հանցագործը մահացել է:










