Գերմանիայի իշխանությունները 100.000 եվրո են խոստացել Բեռլինի ահաբեկչի մասին տեղեկությունների համար
Գերմանիայի դատախազությունը 100 հազար եվրոյի չափով պարգևատրում է խոստացել Բեռլինում ահաբեկչական ակտի իրականացման համար կասկածվող թունիսցի Անիս Ամրիի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար:
Spiegel Online-ի հաղորդմամբ` երիտասարդը հետախուզման մեջ է գտնվում Գերմանիայում։ Նրան որոնում է նաև Եվրոպոլը:
Նշվում է, որ գերմանական իշխանությունների խնդրանքով Թունիսում հարցաքննվել են Ամրիի բարեկամները: Նրա հայրը հայտնել է, որ մոտ յոթ տարի առաջ կորցրել է կապը որդու հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը Բեռլինի կենտրոնում մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառ այցելած մարդկանց ամբոխի մեջ: Առնվազն 12 մարդ է զոհվել, 48 մարդ ստացել է վնասվածքներ:










