Կապանի ԲԿ-ում ծննդկան է մահացել, իսկ նորածինը մահացած է ծնվել
Կապանի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 25-ին ծննդկան է մահացել, իսկ նորածինը մահացած է ծնվել` բնական ճանապարհով:
Այս մասին Tert.am–ի տեղեկությունը հաստատեցին Սյունիքի մարզպետարանի առողջապահության վարչությունից:
Ըստ նախնական տեղեկությունների, կնոջ մոտ սկսվել է արյունահոսություն, ծննդկանի արգանդը հեռացրել, են սակայն նրան փրկել չի հաջողվել։
Կապանում ծննդաբերությունից հետո մահացած ծննդկանի ծնունդն ընդունած բժիշկ Նիկոյանը սպասում է դատաբշկական փորձաքննության պատասխանին, բայց ասաց, որ գիտի, թե ինչն է եղել ծննդկանի` Մարինեի (ազգանունը ճշտվում է) մահվան պատճառը:
«Պատճառը մահացած պտուղն է, սոնոգրաֆիա արվել է մինչև ծննդատուն ընդունվելը, բայց թե երբ է մահացել, սոնոգրաֆիստը չի կարողացել այդ հարցին պատասխանել»,-ասաց բժիշկը, ով պնդեց, որ արգանդում պտղի մահը բերում է ներանոթային մակարդելիության համակարգի խանգարումների:
Բժշիկ Նիկոյանը պնդեց, որ կատարել են այն, ինչ անհրաժեշտ է, բայց ասաց, որ բժիշկն Աստված չէ, բժշկությունն էլ 100 տոկոսանոց գիտություն չէ:
Tert.am–ն ավելի վաղ հաղորդել էր, որ Կապանի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 25-ին ծննդկան է մահացել, իսկ նորածինը մահացած է ծնվել` բնական ճանապարհով: Հիշեցնենք նաև, որ ծննդկանի հարազատները ծեծել էին բժշկին:
Բժիշկ Նիկոյանն ասաց, որ չի պատրաստվում գնալ դատաբժշկի, սակայն նկատեց.«50 տարի աշխատում ենք, դրա՞ն ենք արժանանում, որ մարդուն «սամասուդ» անեն» «Հայաստանի նման ոչ ցիվիլ» երկրում»։










