Մոսկվա է ժամանել Սոչիում կործանված Տու-154-ի զոհերի մարմինները տեղափոխող ինքնաթիռը

11:06 • 26.12.16

Մոսկվա է ժամանել Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը, որը տեղափոխում էր Տու-154-ի ավիավթարի վայրում հայտնաբերված մարմինները, գրում է gazeta.ru-ն:


Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Պոպովը։


Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը՝ ավիավթարի վայրում հայտնաբերված 10 մարմիններով, ուղևորվել է Մոսկվա:


Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում մասնագետները կանցկացնեն փորձաքննություն՝ նրանց ինքնությունը պարզելու համար:


Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում երեկ առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 92 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:

Մոսկվա է ժամանել Սոչիում կործանված Տու-154-ի զոհերի մարմինները տեղափոխող ինքնաթիռը