Իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլի մեծ մասը. Իրաքի արտգործնախարար

12:55 • 28.12.16

Իրաքյան բանակի ստորաբաժանումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Մոսուլ քաղաքի մեծ մասը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին:

Նախարարի խոսքով` ահաբեկիչներից ազատագրվել են նաև Նայնավա նահանգում գտնվող քաղաքի մոտակա տարածքները:

«Սա 56 շրջաններից 40-ն է: Մեկնարկում է մնացած 16 շրջանների ազատագրման գործողությունը»,- հավելել է նա:


Մոսուլի համար պայքարը սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Իրաքյան բանակին օդից օգնում է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան։