Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տներից մեկում 3 դի է հայտնաբերվել

15:15 • 08.01.17



Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 13.12-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակում, հայտնաբերել 3 դի: