Բիշքեկի մերձակայքում թուրքական օդանավի կործանման վայրից լուսանկարներ են հրապարակվել (ֆոտոշարք)

11:05 • 16.01.17

Հունվարի 16-ի վաղ առավոտյան Բիշքեկի մերձակայքում կործանվել է թուրքական ACT Airlines ավիաընկերության «Բոինգ-747-400» բեռնատար օդանավը՝ դառնալով ավելի քան 30 մարդու մահվան պատճառ, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի:


Հոնկոնգ-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը միջանկյալ վայրէջք էր պատրաստվում անել Ղրղզստանի մայրաքաղաքում, երբ դրա մերձակայքում ընկել է բնակելի տների վրա՝ ավերելով մոտ 40 շինություն:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ավիաաղետը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ Մանաս օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ենթադրվում է, որ կործանման պատճառը եղել են եղանակային անբարենպաստ պայմանները:


Ստորև lenta.ru-ն ներկայացնում է ավիաաղետի վայրում արված առաջին լուսանկարները.