Օբամաներն արդեն տեղափոխվում են Սպիտակ տնից (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման հունվարի 20-ին վայր կդնի լիազորություններն ու պարտականությունները և կհեռանա Սպիտակ տնից՝ իր տեղը զիջելով ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հաշվի առնելով, որ Թրամփի երդմնակալության արարողությանը մնացել են հաշված օրեր, Օբամաներն արդեն սկսել են տեղափոխության գործընթացը:
Նշվում է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը, նրա կինն ու 2 դուստրերը Սպիտակ տունն ազատելուց հետո չեն լքի Վաշինգտոնը: Նրանք կտեղափոխվեն 4.3 մլն դոլար արժողությամբ առանձնատուն՝ համալրված հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Հայտնի է, որ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո Օբամաների ընտանիքը կարճատև հանգստի կմեկնի արևաշող Փալմ Սփրինգս, որտեղից էլ կվերադառնա Վաշինգտոն, սակայն արդեն նոր առանձնատուն:
Լուսանկարներում պատկերված է առանձնատունը, որտեղ ապրելու են Օբամաները















