Միասին մենք կկարողանանք ավելի լավը դարձնել Ամերիկան. Թրամփը դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը (ուղիղ)

21:33 • 20.01.17

21.30

Րոպեներ առաջ Դոնադ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 45-րդ նախագահի պարտականությունները:

Նրա ելույթի հիմական ուղերձը մարդկանց մեջ հավատը վերականգնելուն էր ուղղված։ Թրամփը շնորհակալություն հայտնեց Օբամաներին` նրանց հոյակապ անվանելով:


«Հավասար են ինչպես սպիտակամորթ, այնպես էլ սևամորթ քաղաքացիները և նրանց կյանքերը հավասարապես կարևոր են մեզ համար: Միասին մենք կկարողանանք ավելի լավը դարձնել Ամերիկան և այո, կրկին ավելի հզոր դարձնել: Աստված օրհնի ձեզ և օրհնի Ամերիկան», - ասել է Թրամփը:

 

 

_______________________________

21.10

Դոնալդ Թրամփը քիչ առաջ պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը`երդվելով պաշտպանել ԱՄՆ Սահմանադրությունն ու հավատարիմ մնալ իր աշխատանքին։


________________________________

 20.37

Բոլոր հյուրերն ու երդմնակալության արարողության մասնակիցներն արդեն ժամանել են ԱՄՆ Կապիտոլիումի տարածք, ինչպես նաև երկրի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ընտանիքը:

Մեկնարկում է երդմնակալության արարողության պաշտոնական մասը: Շուտով խոսքով հանդես կգա ԱՄՆ ապագա ղեկավարը:

_________________________________

19.12


Նախագահի երդմնակալությանը մասնակցող հյուրերից շատերն արդեն հավաքվել են Կապիտոլիումի բլուրի մոտակայքում: Այնտեղ է արդեն ԱՄՆ 45-րդ նախագահի դուստրը` Իվանկա Թրամփը:


Ուղիղ հեռարձակմամբ քիչ առաջ հաղորդվեց, որ Կապիտոլիում են ուղևորվել նաև Օբամաներն ու Դոնալդ Թրամփը`տիկնոջ հետ միասին: Ավելի վաղ Օբամաները նրանց հյուրընկալել էին Սպիտակ տանը:


Սպիտակ տնից դեպի ԱՄՆ Կոնգրեսի շենք են ուղևորվել նաև Ջորջ Բուշ կրտսերը` տիկնոջ` Լորա Բուշի հետ միասին, ինչպես նաև ԱՄՆ-ի նորանշանակ փոխնախագահ Մայք Փենսը` կնոջ հետ միասին:

Պաշտոնավոր հյուրերի թվում են նաև Օբամայի օրոք գործող փոխնախագահ Ջո Բայդենը և նրա տիկինը:


_____________________________

18.44

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ:

Երկրի նորընտիր ղեկավարը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել է «կրկին Ամերիկան մեծ տերություն դարձնել, ամելի մեծ, քան այն երբևէ եղել է»:

Այս խոսքերը նա կրկնել է նաև երդմնակալության նախօրեին Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրում:

Հիշեցնենք, որ նախօրեին Սպիտակ տանն իր վերջին օրն է անցկացրել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման` կատարելով վերջին հանձնարարականներն ու հրաժեշտի նամակ հղելով բոլոր ամերիկացիներին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երդումի խոսքը Թրամփը հնչեցնելու է ձեռքն երկու Աստվածաշնչի վրա դրած:

Դրանցից մեկն իր մոր կողմից նվեր ստացած Աստվածաշունչն է, մյուսը Աբրահամ Լինքոլնին պատկանած Աստվածաշունչը, որը գնվել էր վերջինիս երդմնակալության համար: