Կրասնոդարում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ 9 քաղաքացիներից 4-ը դուրս են գրվել (թարմացված)

16:02 • 22.01.17

18.40 

Կրասնոդարում վթարի հետևանքով տուժած 9 ՀՀ քաղաքացիներից (1985 թ. ծնված Վ. Սահակյան, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյան, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյան, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյան, 1988 թ. ծնված  Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյան, 1992 թ. ծնված Գևորիկ Դալլաքյան, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյան) 4-ը (Ա. Պողոսյան, Դ. Քոթանջյան, Գ. Կոստանդյան և Վ. Սահակյան)  դուրս են գրվել:

Տուժածներից հինգը շարունակում են համապատասխան բուժօգնություն ստանալ Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցում:  Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը (5 տուժած)՝ միջին ծանրության:


16.02 

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ազգությամբ 5 հայ, որոնք տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Tert.am-ի հետ զրույցում հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնի բժիշկ Մայսվիենկոն ասաց, որ տուժածներից երկուսը վիրահատության կարիք ունեն: Նրանցից մեկն ունի ուսի կոտվածք, մյուսը՝ անրակի կոտրվածք: Բժիշկը հայտնեց, որ վիրահատությունը կանցկացնեն, ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի օրը:

Մյուս 3 տուժածների ինքնազգացողությունը, բժշկի խոսքով, գնահատվում է բավարար՝ հետագայում, սակայն, տնային վերահսկողության անհրաժեշտությամբ: Մայսվիենկոն նշեց, որ այսօր նրանց հիվանդանոցից դուրս չեն գրի, դեռ վաղ է. հավանաբար 3-ին էլ դուրս կգրեն երեքշաբթի օրը:

Ավտովթարի հետևանքով տուժածներն են`

1985 թ. ծնված Վանուշ Սահակյան,

1987 թ. ծնված  Մհեր Քոթանջյան,

1987 թ . ծնված Գարիկ Կոստանդյան։

ՃՏՊ-ի հետևանքով մյուս տուժածների տվյալները ճշտվում են:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել:

Միկրոավտոբուսում եղել է 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել է 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ: